ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ դասընթաց
Պարտադիր պայման
Դասընթացի ընդունելությանը կարող են մասնակցել հայերենին տիրապետող, 18 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։
Դիմելու կարգ, անհրաժեշտ փաստաթղթեր
Դասընթացի ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել առցանց դիմում ( https://ats.hirebee.ai/am/jobs/customs-officer-preparatory-course-2/apply ) կցելով հետևյալ փաստաթղթերի պատճենները․
- լուսանկար
- անձնագիր կամ նույնականացման քարտ,
- սոցիալական քարտ (հանրային ծառայությունների համարանիշ),
- արական սեռի անձինք՝ զինգրքույկի կամ դրան փոխարինող համապատասխան տեղեկանք,
- բարձրագույն կրթության առկայությունը հավաստող փաստաթուղթ,
- ռուսերենի կամ անգլերենի իմացության բավարար մակարդակը հավաստող փաստաթուղթ (մանրամասները հղումով https://bit.ly/3nOl8Ot):
6.1 օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթղթերը չեն պահանջվում, եթե անձը կրթությունը ստացել է համապատասխան լեզվով:
6.2 ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպված դասընթացի ավարտին տրամադրված հավաստումը,
6.3 օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթղթի բացակայության դեպքում դիմորդը կմասնակցի ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվող թեստավորմանը։
7. մաքսային ծառայողի համար՝ տեղեկանք աշխատավայրից աշխատանքային փորձի վերաբերյալ,
8. Ինքնակենսագրական ( CV )
Բոլոր ներկայացվող փաստաթղթերը չպետք է գերազանցեն 15 մեգաբայթը։
Մանրամասները հարկային կամ մաքսային ծառայողների պատրաստման դասընթացների մասնակցության համար ընդունելության կարգում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=175433
Դասընթացի ընդունելության մանրամասներ
Դասընթացի ընդունելությունը բաղկացած է հետևյալ փուլերից՝
1) համակարգչային գիտելիքների ստուգում,
Թեստավորման համակարգչային գիտելիքների ստուգման ենթափուլն անցկացվում է դիմումների ընդունման վերջնաժամկետին հաջորդող օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում։ Թեստավորման համակարգչային գիտելիքների ստուգումը իրականացվում է Ուսումնական կենտրոնի կողմից, ստուգումը հաղթահարում են այն մասնակիցները, ովքեր ստանում են 70% և ավել գնահատական: Հրամանը հղումով՝ https://src.training-center.am/hraman
Ուսումնական կենտրոնը թեստավորման վայրի, օրվա և ժամի մասին բոլոր թեստավորումներից առնվազն 2 աշխատանքային օր առաջ տեղեկացնում է մասնակցին՝ դիմումում նշված էլեկտրոնային փոստի միջոցով։
2) մասնագիտական գիտելիքների ստուգում,
Թեստավորման մասնագիտական ստուգումն իրականացվում է Ուսումնական կենտրոնի կողմից, ստուգումը հաղթահարում են այն մասնակիցները ովքեր ստանում են 50% և ավել գնահատական։
Թեստավորման ենթափուլին մասնակցության հրավեր ստացած դիմորդը թեստավորմանը չմասնակցելու դեպքում զրկվում է տվյալ ընդունելության հետագա փուլերին մասնակցելու հնարավորությունից՝ անկախ թեստավորմանը չմասնակցելու պատճառներից:
3) բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ներկայացում,
Թեստավորումները հաղթահարած մասնակիցներին առաջարկվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում լրացնել և ներկայացնել բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկ: Բեռնել ձևաչափը՝ https://src.training-center.am/storage/files/barevarkutyan-tertik.docx
4) ընդունելության հարցազրույց,
Լրացված բարեվարքության հարցաթերթիկը ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտից հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպվում է Ընդունելության հարցազրույցի փուլը, որի անցկացման վայրի, օրվա և ժամի մասին դիմորդները կտեղեկացվեն 2 աշխատանքային օր առաջ:
Հարցազրույցի արդյունքներով, հանձնաժողովի անդամների բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ յուրաքանչյուր մասնակցի համար կայացվում է դրական կամ բացասական որոշում:
Հարցազրույցը հաղթահարած դիմորդները հնարավորություն են ստանում մասնակցելու կազմակերպվող անվճար նախապատրաստական դասընթացին՝ տեսական և գործնական փուլերով։ Դասընթացի ավարտին կկայանա ավարտական հարցազրույց/քննություն, որի արդյունքում դիմորդը կստանա հավաստագիր և աշխատելու հնարավորություն աշխատելու մաքսային ծառայության տարբեր պաշտոններում։
Մանրամասները հարկային կամ մաքսային ծառայողների պատրաստման դասընթացների մասնակցության համար ընդունելության կարգում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=175433
Դասընթացի նկարագրություն
1․ Տեսական փուլ
- Դասընթացի տեսական մասի տևողությունը ոչ ղեկավար անձնակազմի համար 80-86 ակադեմիական/ժամ է (4-5 շաբաթ, օրական մինչև 5 ակ/ժամ)։ Իսկ ղեկավար անձնակազմի համար մասնագիտական թեմաներով 30-35 ակադեմիական/ժամ է (2 շաբաթ, օրական մինչև 5 ակ/ժամ), կառավարչական հմտությունների համար մինչև 30 օր է։
- Դասընթացները կանցկացվեն աշխատանքային օրերին երկու հերթափոխով՝ 09:30-13:00 կամ 18:30-22:00-ն՝ ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնում։
- Տեսական դասընթացների ընթացքում իրականացվելու է քննություն՝ թեստավորման միջոցով՝ դասընթացի ընթացքում և ավարտին՝ առվնազն 2 անգամ։ Եթե մասնակիցների առաջխաղացումը ցածր է հնարավոր առավելագույն գնահատականի 70%-ից կամ տվյալ ժամանակահատվածում դասերից անհարգելի պատճառով բացակայել են 10 և ավել դաս՝ զրկվում են տվյալ դասընթացին մասնակցելու հետագա իրավունքից:
2․ Գործնական փուլ
- Դասընթացի գործնական մասի տևողությունը ոչ ղեկավար անձնակազմի համար տևողությունը կազմում է 4 շաբաթ (չվարձատրվող): Իսկ ղեկավար անձնակազմի համար՝ 2 շաբաթ:
- Դասընթացի գործնական պարապմունքները տեղի կունենան մաքսային մարմիններում, այդ թվում՝ սահմանային մաքսակետերում։
3․ Ավարտական հարցազրույց
Մանրամասները մաքսային ծառայողի (բացառությամբ՝ ղեկավար պաշտոնների) պատրաստման դասընթացի կազմակերպման կարգում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=175426
Վարձատրությունը կլինի մրցակցային` սկսած 250.000 ՀՀ դրամից հաշվարկային եկամտով։
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2023թ. մայիսի 5-ն է:
Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել՝ 060 844 988, 060 844 986, 060 844 951 կամ գրել dimord@src.training-center.am էլեկտրոնային փոստի հասցեին:
Դիմում-հայտը կարող եք ներկայացնել հետևյալ հղմամբ․https://ats.hirebee.ai/am/jobs/customs-officer-preparatory-course-2/apply
Դիմորդների հետ հետադարձ կապը ապահովվելու է բացառապես դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով: