ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
10 ապրիլի 2024

«Մաքսային արժեք» թեմայով դասընթաց մաքսային ծառայողների համար

 

Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) և Պետական եկամուտների կոմիտեի շարունակական համագործակցության արդյունքում ապրիլի 8-ից 12-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք ստորաբաժանումների մաքսային ծառայողների համար կազմակերպվել է դասընթաց «Մաքսային արժեք» թեմայով։

Մաքսային ծառայողները ՀՄԿ կողմից հավատարմագրված փորձագետների հետ քննարկել են մաքսային արժեքի որոշման, վերահսկման մեխանիզմները, ինչպես նաև միջազգային մի շարք համաձայնագրերի կիրառելիությունը։

Դասընթացի ընթացքում մաքսային ծառայողներին է փոխանցվել միջազգային լավագույն փորձը, համաշխարհային միտումներին համահունչ կիրառվող ժամանակակից գործիքակազմը և մեխանիզմները մաքսային արժեքի վերաբերյալ։