«Կրթություն և Կարիերա EXPO 2024» 23-րդ միջազգային ցուցահանդես
ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ը մասնակցեց «Կրթություն և Կարիերա EXPO 2024» 23-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին և հանդիպումներ ունեցավ բանիմաց ու նորը բացահայտող այցելուների հետ։
Ուսումնական կենտրոնի մասնակցության նպատակն էր ներկայացնել Կենտրոնի գործունեության ուղղություններն ու արդյունքները, համագործակցության առկա հնարավորությունները, ծանոթացնել ընթացիկ և գալիք ծրագրերին, ապահովել անմիջական հարց ու պատասխան Կենտրոնի ղեկավարի և թիմի հետ։
Այցելուների մոտ մեծ հետաքրքրություն առաջացրեց նաև ինտելեկտուալ խաղը, որի նպատակն էր բարձրացնել հարկային և մաքսային ոլորտի վերաբերյալ հանրության գիտելիքների մակարդակը:
Կենտրոնի մասնակցությունը այսպիսի միջոցառումներին կրում է շարունակական բնույթ՝ արժեքավոր փորձագիտական ձեռքբերումները կիսելու, հետաքրքրություն ունեցող մասնակիցների համար հնարավորությունների հարթակներ ստեղծելու և գիտելիքահենք տնտեսության զարգացմանը նպաստելու նպատակներով: