Հանդիպում-քննարկում ՀՊՏՀ և ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղերում
Հարկային և մաքսային բարեփոխումների հանրային ռազմավարության շրջանակներում ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը նախաձեռնել է հանդիպումների շարք համալսարանների ուսանողների հետ, որի նպատակն է իրազեկել Պետական եկամուտների կոմիտեում կրթություն և նոր մասնագիտություն ստանալու, օրենսդրական փոփոխություններին և ընթացիկ միջոցառումներին ծանոթանալու ծրագրերն ու ուղիները:
Այս ձևաչափով հերթական մարզային հանդիպում-քննարկումը տեղի ունեցավ 2023թ. նոյեմբերի 10-ին ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում՝ ՀՊՏՀ և ՀԱՊՀ համալսարանների ուսանողների հետ:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչության վարչության պետի տեղակալ Արթուր Հակոբյանը և ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի Ուսումնական մասի պետ Գոռ Վարդանյանը:
Հանդիպման մասնակիցների հարցերը վերաբերում էին ոչ միայն առկա ծրագրերին, այլև կառույցի ներկայիս գործունեությանն ու գործառույթները: