ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
15 դեկտեմբերի 2023

«Առևտրի դյուրացում, մաքսային մարմին» թեմայով դասընթաց

  Համաշխարհային Բանկը` ԵՄ կողմից ֆինանսավորվող «Առևտրի դյուրացում, մաքսային մարմին» ծրագրի շրջանակներում ՊԵԿ-ին, ի թիվս այլ ուղղությունների, տրամադրում է աջակցություն Հետբացթողումային հսկողության ռիսկերի կառավարման կատարելագործման ուղղությամբ, որի շրջանակներում դեկտեմբերի 12-15-ը ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոնում» տեղի ունեցավ  «Ապրանքների բացթողումից հետո ռիսկերի կառավարում» թեմայով դասընթաց:

  Դասընթացը վարեց միջազգային մաքսային փորձագետ Յոլանտա Դիկտանիենեն:

  Դասընթացին մասնակցեցին Պետական եկամուտների կոմիտեի  տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ, որի նպատակն էր ՝

  1.  Իրականացնել Հայաստանի մաքսային ոլորտում առկա իրավիճակի գնահատում` ապրանքների բացթողումից հետ փաստացի ռիսկերի կառավարման վերաբերյալ,
  2.  Ներկայացնել ռիսկերի կառավարմանն առնչվող գործառույթներ,
  3. Ներկայացնել ռիսկերի կառավարման գործառնական մեթոդներ, ՏՏ գործիքներ և գնահատել վերապատրաստման կարիքները:

 Դասընթացից ակնկալվող արդյունքն է՝

  1. Ռիսկերի կառավարման վերաբերյալ բացերի և կարիքների գնահատման հաշվետվության նախագծի մշակում,
  2. PCA ստանդարտ գործառնական ընթացակարգի (SOP) բարելավում:

  Դասընթացը տեսական և գործնական աշխատնքների համատեղում էր՝ դասախոսություններ, դեպքերի քննարկումներ, իրավիճակային վերլուծություններ, անհատական և խմբային աշխատանքների կատարում և այլն:

 Դասընթացի մասնակիցները բարձր գնահատեցին դասընթացավարի աշխատանքի արդյունավետությունը և դասընթացի արդյունքում վերցրած  գիտելիքների և գործիքների  համապատասխանությունը իրենց աշխատանքային գործառույթներին: