ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
16 նոյեմբերի 2023

«Ապօրինի առևտրի դեմ պայքարի պրոֆիլավորման և թիրախավորման տեխնիկայի հետ կապված վերջին միտումների վերաբերյալ» սեմինար-դասընթաց

  «SGS» ընկերությունը  «Moët Hennessy» ընկերության հետ համատեղ նոյեմբերի 16-ին և 17-ին կազմակերպել էր  «Ապօրինի առևտրի դեմ պայքարի պրոֆիլավորման և թիրախավորման տեխնիկայի հետ կապված վերջին միտումների վերաբերյալ» սեմինար-դասընթաց ՀՀ  ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Մաքսային հսկողության վարչության աշխատակիցների համար:

  Հսկողության ընդհանուր միությունը ((SGS՝ Société Générale de Surveillance)) շվեյցարական ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում անկախ փորձաքննության, վերահսկման, թեստավորման և սերտիֆիկացման ոլորտներում:

  Դասընթացը վարեց Քրիստոֆոր Զիմերմանը, ով 10 տարի ղեկավարել է Համաշխարհային մաքսային կազմակերպության  Կեղծարարության  և ապօրինի առևտրի դեմ պայքարի աշխատանքները:

  Դասընթացը նպատակաուղղված էր ՝

  1. բարձրացնելու ՊԵԿ ծառայողների  հմտություններն ու գիտելիքները ապօրինի առևտուրը, կեղծված  ապրանքները հայտնաբերելու գործում՝ ռիսկերի գնահատման և բեռների թիրախավորման/Պրոֆիլավորման տեխնիկայի հետ կապված նոր տեխնիկաների միջոցով:
  2. օգնելու LEA-ին ավելի համագործակցային արձագանք մշակելու կեղծարարության և մաքսային ապօրինի առևտրի աճող միջազգային վտանգի դեմ՝ խրախուսելով լավագույն փորձի փոխանակումը և փորձի կիսումը փորձագետների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների միջև:

  Դասընթացին մասնակցեցին Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Մաքսային հսկողության վարչության 40 աշխատակիցներ:

 Միջազգային համագործակցության վարչության պետ ժ/թ Ներսես Զեյնալյանը ողջունեց  դասընթացի մասնակիցներին և նշեց,-«ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն և ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը գնահատելով համակարգի աշխատակիցների աշխատանքը՝ կարևորում  են շարունակական կրթական հնարավորությունների ստեղծումը վերջիններիս համար՝ ներգրավվելով  ոչ միայն Հայաստանում ապրող մասնագետների, այլև միջազգային փորձագետների»:

  Քրիստոֆոր Զիմերմանը  դասընթացը սկսեց հետևյալ արտահայտություններով՝  «Մի հավատացեք հայտարարագրերին և X-ray-երին, ես կպատեմ ինչու՞» և «Դուք այստեղ եք ետ սովորելու այն ամենը, ինչը գիտեք և Ձեր աշխատանքի մեջ տեսնելու այն, ինչն անտեսանելի է»:

  Այնուհետև ներկայացրեց խարդախության վերջին միտումների վերլուծությունները,  աշխարհում տեղի ունեցող իրադրձությունները, ապօրինի առևտրին առնչվող ոլորտները,   ռիսկերի վերլուծության 3 պայմանները, որոնք են՝

  • Համապատասխանությունը (Coherency),
  • Նմանությունը (Similarity),
  • Տրամաբանությունը (Logical):

  Մասնակիցները դասընթացավարի  հետ միասին քննարկեցին  նաև Հայաստանի մաքսային համակարգում կիրառվող  մեխանիզմները ընդդեմ  ապօրինի առևտրի և կեղծարարության:

Պարոն  Զիմերմանը  դասըթնացը եզրափակեց այն  մտքով, որ չնայած կիրառվող մոտեցումներին, տեխնիկաներին և ժամանակակից  տարատեսակ այլ լուծումներին,  լավագույն համակարգը Ձեր սեփական ուղեղն է:

Մաքսանենգության վարչության պետ Երջանիկ Հակոբյանը  շնորհակալություն հայտնեց դասընթացի կազմակերպիչներին՝  իր խոսքում նշելով  հետևյալը՝  «Ցանկացած երկրում յուրաքանչյուր կառույցի աշխատակիցների  ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է մասնակցել նորը և տեղին  գիտելիք ու փորձ ապահովող դասընթացների: Հարկ եմ համարում ընդգծել  պարոն Զիմերմանի բարձր որակի  մասնագետ լինելն ու դասընթացի արդյունավետության փաստը»:

«Շնորհակալ և ուրախ ենք հերթական ստացված ու արդյունքաստեղծ համագործակցության համար:  Ուսումնական կենտրոնը հետևողական է գործընկերների համար նպատակային դասընթացներ կազմակերպելու հարցում և իրողություն է երկկողմանի նախաձեռնողականությունն  ու համաձայնեցված դասընթացների կազմակերպումը»,- ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի տնօրեն Արուսյակ Միրզախանյան: