Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում/վերապատրաստում
ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԱՐԵԿԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՔԱՆԱԿԻՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀՂՈՒՄՈՎ
Իրավական փաստաթղթեր
Համաձայն մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման կարգի՝ (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=179235) ՀՀ պետական եկամուտների կոմիտեն Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում տալու նպատակով տարեկան առնվազն երկու անգամ կազմակերպում է քննություն:
Յուրաքանչյուր քննության անցկացումից առաջ ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ում տեղի է ունենում մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննությունների նախապատրաստական դասընթաց՝ 60 ակադեմիական ժամ (1 ժամը՝ 45 րոպե) տևողությամբ։
Դասընթացի բոլոր դասաժամերի առնվազն 95%-ին ներկա գտնված անձանց թույլատրվում է մասնակցել քննութայնը:
Քննությունն անցկացնում է Կոմիտեի նախագահի հրամանով ստեղծած հանձնաժողովը դասընթացի ավարտից ոչ շուտ քան 5-րդ և ոչ ուշ քան 15-րդ աշխատանքային օրը:
Թեստի հարցերին պատասխանելու համար տրվում է 80 րոպե ժամանակ։
Թեստավորման արդյունքը դրական է համարվում առաջադրված թեստի հարցերի առնվազն 90%-ին ճիշտ պատասխանելու դեպքում:
Դասընթացի անցկացման ժամանակահատվածի, գրաֆիկի, վայրի և պայմանների մասին տեղեկատվությունը, ինչպես նաև քննության անցկացման օրվա, ժամի և վայրի, նախատեսված հարցերի շրջանակի, դասընթացին և քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման ժամկետի վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրվում են Կոմիտեի պաշտոնական կայքէջում` դասընթացի մեկնարկից առնվազն 20 օր առաջ, ինչպես նաև ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի կայքէջում և սոցիալական ցանցերի էջերում:
Որակավորման դասընթացին մասնակցելու պայմաններն են՝
- դիմում` Պետական եկամուտների կոմիտեի նախագահի անունով (դիմումի ձևը կցվում է յուրաքանչյուր անգամ հայտարարության մեջ),
- անձը հաստատող և անձի քաղաքացիության մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթի պատճենների ներկայացում,
- բարձրագույն կրթության դիպլոմի (վկայականի) պատճենի ներկայացում,
դասընթացին մասնակցության համար սահմանված վճարի և քննությանը մասնակցելու համար նախատեսված պետական տուրքի վճարումները հաստատող փաստաթղթերի ներկայացում:
Դասընթացի թեմաները և աղբյուները |
||||||||
Հ/Հ |
Դասախոսության թեման |
Տևողությունը (ժամ) |
Իրավական ԱԿՏ |
Հղում |
||||
1 |
ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան համակարգը, ապրանքի հայտարարագիր ենթահամակարգը, թույլատվական փաստաթղթեր ստանալու համար հայտերի ներկայացումը, մաքսային տարանցում և նախնական տեղեկատվություն ենթահամակարգերը |
5 |
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգիրք |
|||||
2 |
Մաքսային հայտարարագրի լրացման կարգը |
7 |
Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման կարգը և պայմաններ |
|
||||
3 |
Մաքսային ընթացակարգեր |
8 |
|
|
||||
4 |
ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի հիմնական հասկացությունները |
4 |
|
|
||||
5 |
Մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման համար սահմանված արգելքներն ու սահմանափակումները |
4 |
|
|
||||
6 |
Մաքսային իրավախախտումներ |
2 |
|
|
||||
7 |
Ապրանքների մաքսային արժեքի որոշումը, անձնական օգտագործման ապրանքների արժեքի որոշումը |
4 |
|
|
||||
8 |
Մաքսային վճարներ և մաքսային մարմինների կողմից գանձվող այլ վճարներ, դրանց գծով վճարման պարտավորությունների ապահովում |
2 |
|
|
||||
9 |
Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման և այդ տարածքից ապրանքների մեկնման հետ կապված մաքսային գործառնությունները |
2 |
|
|
||||
10 |
Ընդհանուր դրույթներ մաքսային հսկողության մասին |
6 |
|
|
||||
11 |
Ապրանքների ժամանակավոր պահպանությունը |
2 |
|
|
||||
12 |
«Ոչնչացում» ընթացակարգի շրջանակներում ապրանքների ոչնչացման կարգը |
2 |
|
|
||||
13 |
Մաքսային տարանցման հետ կապված մաքսային գործառնությունները |
4 |
|
|
||||
14 |
Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման և վերապատրաստման կարգերը, որակավորումը պահպանելու համար անհրաժեշտ տարեկան միավորները |
2 |
|
|
||||
15 |
Ապրանքների ծագման երկիրը |
2 |
|
|
||||
16 |
Ապրանքների դասակարգման հիմնական կանոնները, դասակարգման վերաբերյալ որոշումները |
2 |
|
|
||||
17 |
Ապրանքների նախնական հայտարարագրումը |
2 |
|
|
||||
|