ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»

Հարկային ծառայողի պատրաստման դասընթաց

 

ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը կազմակերպում է Հարկային ծառայողի պատրաստման դասընթաց՝  ՀՀ ՊԵԿ հետևյալ ստորաբաժանումներում  ընդունելության նպատակով 

  1. Միջազգային հարկման վարչություն /24 հաստիք/
  2. Խաղային գործունեության վերահսկողության վարչություն /14 հաստիք/
  3. Հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչություն /143 հաստիք/
  4. Համալիր հարկային ստուգումների վարչություն /102 հաստիք/
  5. Հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչություն /58 հաստիք/

 

Աշխատանքի պայմաններ՝ ՀԻՄՆԱԿԱՆ 

Դասընթացի նպատակ

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է նոր չափանիշներով հարկային ծառայողներ պատրաստելու աննախադեպ դասընթացների շարքը: Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան հավաստագիր և աշխատելու հնարավորություն՝ հայտարարությամբ նշված ՀՀ ՊԵԿ վարչություններում: Դասընթացի ընդունելության և անցկացման բոլոր գործընթացներն  իրականացվում են ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի կողմից՝  անվճար հիմունքներով։ 

Պարտադիր պայմաններ

 

  • Դասընթացի ընդունելությանը կարող են մասնակցել հայերենին տիրապետող, 18 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող  Հայաստանի Հանրապետության  քաղաքացիները։
  • Հաշվի առնելով աշխատանքային պարտականությունների շրջանակը և գործառույթների պահանջները՝ առաջնային նախապատվությունը տրվելու է իրավագիտության, տնտեսագիտության, ֆինանսների մասնագիտություններ ունեցող թեկնածուներին, ինչպես նաև, կազմակերպչական, հաղորդակցման, սպասարկման, թիմային աշխատանքի, ժամանակի կառավարման, վերլուծական և անհրաժեշտ այլ հմտություններ ունեցողներին։
  • Ռուսերենի կամ անգլերենի իմացության բավարար մակարդակը հավաստող փաստաթուղթ, եթե տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված է օտար լեզվի իմացության միջինից բարձր  մակարդակ։

 

Դիմելու կարգ, անհրաժեշտ փաստաթղթեր

         Դասընթացի ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել առցանց դիմում (https://srctrainingcenter.spark.work/career/job/5/application?lang=am) կցելով հետևյալ փաստաթղթերի պատճենները

  1. լուսանկար 
  2. անձնագիր կամ նույնականացման քարտ,
  3. սոցիալական քարտ (հանրային ծառայությունների համարանիշ),
  4. արական սեռի անձինք՝ զինգրքույկի կամ դրան փոխարինող համապատասխան տեղեկանք,
  5. բարձրագույն կրթության առկայությունը հավաստող փաստաթուղթ,
  6. ռուսերենի կամ անգլերենի իմացության բավարար մակարդակը հավաստող փաստաթուղթ։ Ընդ որում, տվյալ մակարդակը հավաստող փաստաթուղթ է հանդիսանում ստանդարտացված թեստային համակարգերով ստուգվող լեզվական գիտելիքների իմացության Քամն Յուրոպիըն Ֆրեյմվորք օֆ Րեֆերնս ֆօր Լենգվիջիսով (CEFR) սահմանված B1 մակարդակը հավաստող փաստաթուղթը` ռուսերենի՝ ТРКИ, անգլերենի՝ TOEFL, IELTS, ֆրանսերենի` DELF, DALF, TCF կամ այլ միջազգային կամ ներպետական հաստատությունների կողմից ճանաչված օտար լեզվի համապատասխան մակարդակի իմացության վերաբերյալ վկայականը (փաստաթուղթը),
  • Օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթը չի պահանջվում, ինչպես նաև օտար լեզվի իմացության թեստավորում չի կատարվում, եթե բարձրագույն կրթության առկայությունը հավաստող փաստաթղթով հավաստվում է, որ տվյալ կրթությունը անձը ստացել է համապատասխան լեզվով
  1. օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթղթի բացակայության դեպքում դիմորդը կմասնակցի ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվող թեստավորմանը։հարկային ծառայողի համար՝ տեղեկանք աշխատավայրից աշխատանքային փորձի վերաբերյալ,  
  2. Ինքնակենսագրական ( CV )
  3. Բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ (Բարեվարքության հարցաթերթ): Բարեվարքության հարցաթերթի լրացման Ուղեցույց։ Բարեվարքության հարցաթերթը լրացնելուց հետո անհրաժեշտ է ուղարկել  word և pdf (ստորագրված) տարբերակները։ 

Հարկային ծառայողի պատրաստման դասընթացի մասնակցության համար ընդունելության կարգին մանրամասն կարող եք ծանոթանալ  հետևյալ հղմամբ՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=175433  

 

Դասընթացի ընդունելության մանրամասներ 

Դասընթացի ընդունելությունը բաղկացած է հետևյալ ենթափուլերից՝

  1. Օտար լեզվի իմացության ստուգում
  2. համակարգչային գիտելիքների ստուգում։

2․ Համակարգչային գիտելիքների ստուգում

Թեստավորման համակարգչային գիտելիքների ստուգման ենթափուլն անցկացվում է դիմումների ընդունման վերջնաժամկետին հաջորդող օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում։ Թեստավորման համակարգչային գիտելիքների ստուգումը իրականացվում է Ուսումնական կենտրոնի կողմից, ստուգումը հաղթահարում են այն մասնակիցները, ովքեր ստանում են 70% և ավել գնահատական: Հրամանը հղումով` https://src.training-center.am/hraman 

Ուսումնական կենտրոնը թեստավորման վայրի, օրվա և ժամի մասին բոլոր թեստավորումներից առնվազն 2 աշխատանքային օր առաջ տեղեկացնում է մասնակցին՝ դիմումում նշված էլեկտրոնային փոստի միջոցով։

Համակարգչային գիտելիքների ստուգման թեստավորման փուլի հարցերի նախապատրաստման 4 տեսաուղեցույցերը առկա են հղումներում՝ https://youtu.be/iFxywQ11Cn0https://youtu.be/BUQNamoaumshttps://youtu.be/lYkUowne2hQhttps://youtu.be/1I1rfrZrbbw:

Համակարգչային գիտելիքների ստուգման հարցաշար

Օտար լեզվի իմացության ստուգման հարցաշար

Թեստավորման ենթափուլերին մասնակցության հրավեր ստացած մասնակցին որևէ ենթափուլից հարգելի (հիմնավորված) բացակայության դեպքում կարող է տրամադրվել հնարավորություն մասնակցելու թեստավորմանը այլ խմբերի համար նախատեսված օրերին, եթե թեստավորումն անց է կացվում մի քանի խմբերով, կամ լրացուցիչ օր՝ մինչև հաջորդ ենթափուլի կամ փուլի սկիզբը։ Այսպիսի հնարավորության բացակայության կամ մասնակցի կողմից այդպիսի հնարավորությունը չօգտագործելու դեպքում մասնակիցը զրկվում է տվյալ Ընդունելության հետագա փուլին մասնակցելու հնարավորությունից՝ անկախ թեստավորման ենթափուլերին չմասնակցելու պատճառներից։

3) ընդունելության հարցազրույց,

Թեստավորումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպվում է Ընդունելության հարցազրույցի փուլը։ Հարցազրույցի անցկացման օրվա, վայրի և ժամի մասին տեղեկատվությունը հրապարակվում է Կոմիտեի և Ուսումնական կենտրոնի պաշտոնական ինտերնետային կայքերում։

Հարցազրույցի արդյունքներով, հանձնաժողովի անդամների բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ յուրաքանչյուր մասնակցի համար կայացվում է դրական կամ բացասական որոշում: 

Հարցազրույցը հաղթահարած դիմորդները հնարավորություն են ստանում մասնակցելու կազմակերպվող անվճար նախապատրաստական դասընթացին՝ Դասընթացի ավարտին կկայանա ավարտական քննություն, որի արդյունքում դիմորդը կստանա հավաստագիր և աշխատելու հնարավորություն աշխատելու հարկային ծառայության տարբեր պաշտոններում։ 

Մանրամասները հարկային կամ մաքսային ծառայողների պատրաստման դասընթացների մասնակցության համար ընդունելության կարգում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=175433   

 

Դասընթացի նկարագրություն 

  • Դասընթացի տևողությունը ոչ ղեկավար անձնակազմի համար կազմում է մինչև 2 շաբաթ (օրական մինչև 6 ակ/ժամ)։ Ղեկավար անձնակազմի համար պատրաստման դասընթացի տևողությունը կազմում է մինչև երկու շաբաթ, կառավարչական հմտությունների համար մինչև 5 օր է։ 
  • Դասընթացների ավարտին իրականացվելու է քննություն։ Եթե մասնակիցների առաջխաղացումը ցածր է հնարավոր առավելագույն գնահատականի 70%-ից կամ տվյալ ժամանակահատվածում դասերից անհարգելի պատճառով բացակայել են 4-ից ավել դաս՝ զրկվում են ընդունելության գործընթացին մասնակցելու իրավունքից:
  • Դասընթացները կանցկացվեն ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնում։ 

 

Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2024թ. դեկտեմբերի 20-ն-է:

Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել՝ 060 844 988, 060 844 986, 060 844 951 կամ գրել dimord@src.training-center.am էլեկտրոնային փոստի հասցեին: 

Դիմում-հայտը կարող եք ներկայացնել հետևյալ հղմամբ

 https://srctrainingcenter.spark.work/career/job/5/application?lang=am 

 

Դիմորդների հետ հետադարձ կապը ապահովվելու է բացառապես դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով: