ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»

Մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստում

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2023թ-ի հունիսի 28-ից հուլիսի 10-ը կազմակերպում է «Մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստում» թեմայով 8-օրյա դասընթացներ՝ մաքսային ձևակերպումների գործող մասնագետների համար:
Հնս 28 - 10 Հլս
Իսակով 10
Լրացուցիչ տեղեկատվություն

Դասընթացները տեղի կունենան ք.Երևան, Իսակով 10 հասցեի 7-րդ հարկի ուսումնական լսարաններում, իսկ թեստավորումը՝  ք. Երևան, Կոմիտաս 35 հասցեի ուսումնական լսարանում հուլիսի 17-ից 19-ը ընկած ժամանակահատվածում:

Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության վճարում կատարել (Երևանի թիվ 1 ՏԳԲ  Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399 և մասնակցության հայտ  ուղարկել ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ին մինչև 2023թ-ի հունիսի 23, ժամը 18:00-ն:

  1. Դասընթացին մասնակցության հայտը լրացնելու համար անցնել հետևյալ հղումներով՝

(նույն կազմակերպությունից մի քանի մասնակիցների համար անհրաժեշտ է ներկայացնել առանձին հայտեր)

  1. Կամ հայտ (կազմակերպության դեպքում  նշել անվանում, ՀՎՀՀ, մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, ՀԾՀ, ֆիզ. անձի դեպքում՝ մասնակցի անուն, ազգանուն, ՀԾՀ, հեռախոսահամար, հաշվառման հասցե) ուղարկել trainingcenter@src.training-center.am էլ. փոստին՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝
  • Անձնագիր,
  • Որակավորման վկայական,
  • Դասընթացի մասնակցության վճարումը հաստատող փաստաթուղթ։

Դասընթացի արժեքը կազմում է 96 000 ՀՀ դրամ (ներառյալ  ԱԱՀ-ն):

Դասընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել 

060 844 989, 060 844 951 հեռախոսահամարներով:

Դասընթացի Ծրագիր

Այլ դասընթացներ