Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում 21.03.2023
Դասընթացի արժեքը կազմում է 120 000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն): Դասընթացի մասնակցության համար վճարում կատարել Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585-ին (ՀՎՀՀ 00107399), իսկ քննությանը մասնակցելու համար նախատեսված պետական տուրքը վճարել (3 000 ՀՀ դրամ) 900005163275 գանձապետական հաշվեհամարին։

Դասընթացն անցկացվելու է հոսքերով՝ յուրաքանչյուր հոսքում մինչև 4 (չորս) խումբ՝ մինչև 120 մասնակից: Յուրաքանչյուր հոսքի դասընթացի տևողությունը 10 (տասը) օր է՝ 60 ակ/ժամ, որին հաջորդող 5-ից 15 աշխատանքային օրվա ընթացքում անցկացվելու է դասընթացի մասնակիցների քննությունը:
Քննությունն անցկացվում է երկու փուլով՝ համակարգչային թեստավորմամբ և մաքսային գործառնությունների իրականացման էլեկտրոնային համակարգերի միջոցով մաքսային հայտարարագրում իրականացնելու հմտությունների գնահատմամբ: Քննությունը դրական հանձնած է համարվում երկու փուլերը դրական հանձնած մասնակիցը։
Դասընթացները տեղի կունենան ք.Երևան, Իսակով 10 հասցեի 7-րդ հարկի ուսումնական լսարաններում, իսկ քննությունը՝ ք. Երևան, Կոմիտաս 35 հասցեի ուսումնական լսարանում:
Դասընթացի մանրամասն նկարագրություն՝ https://bit.ly/3KIayC1:
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ ուղարկել ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ին մինչև 2023թ-ի մարտի 14-ը, ժամը՝ 18:00:
Տեղեկացնում ենք, որ պետական տուրքի վճարումը կարող եք կատարել նաև հետևյալ հղումով՝ https://bit.ly/3zCiqza։
1. Դասընթացին մասնակցության հայտը լրացնելու համար անցնել հետևյալ հղումներով՝
• Որպես ֆիզ. անձ ՝ https://bit.ly/41t5x6d
• Որպես կազմակերպության ներկայացուցիչ՝ https://bit.ly/3ZlXEgY
(նույն կազմակերպությունից մի քանի մասնակիցների համար անհրաժեշտ է ներկայացնել առանձին հայտեր)
2. Կամ ուղարկել հայտ TrainingCenter@src.training-center.am էլ. փոստին (կազմակերպության դեպքում նշել անվանում, ՀՎՀՀ, մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, ֆիզ. անձի դեպքում՝ մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, հաշվառման հասցե)՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում` Պետական եկամուտների կոմիտեի նախագահի անունով,
2) անձը հաստատող և անձի քաղաքացիության մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթի պատճենը,
3) բարձրագույն կրթության դիպլոմի (վկայականի) պատճենը,
4) դասընթացին մասնակցության համար սահմանված վճարի և քննությանը մասնակցելու համար նախատեսված պետական տուրքի վճարումները հաստատող փաստաթղթերը:
Դասընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել 060 844 989, 060 844 951 հեռախոսահամարներով: