ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»

Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2024թ-ի սեպտեմբերի 23-ից (9։45-15։30) կազմակերպում է «Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում» թեմայով 60 ակ/ժամ տևողությամբ 10-օրյա դասընթացներ:
Սեպ 23 - 4 Հոկ
Իսակով 10
Լրացուցիչ տեղեկատվություն

Դասընթացները տեղի կունենան ք.Երևան, Իսակով 10 հասցեի ուսումնական լսարաններում, իսկ քննությունը՝  ք. Երևան, Կոմիտաս 35 հասցեի ուսումնական լսարանում՝ հոկտեմբերի 14-ից 15-ը:

Քննությունն անցկացվում է երկու փուլով՝ համակարգչային թեստավորմամբ և մաքսային գործառնությունների իրականացման էլեկտրոնային համակարգերի միջոցով մաքսային հայտարարագրում իրականացնելու հմտությունների գնահատմամբ: Քննությունը դրական հանձնած է համարվում երկու փուլերը դրական հանձնած մասնակիցը։

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ  ուղարկել ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ին մինչև 2024թ-ի սեպտեմբերի 13, ժամը՝ 18:00:

Դասընթացի արժեքը կազմում է 120 000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն): Դասընթացի մասնակցության համար անհրաժեշտ է վճարում կատարել Երևանի թիվ 1 ՏԳԲ  Հ/Հ 900018002585-ին (ՀՎՀՀ 00107399), իսկ քննությանը մասնակցելու համար նախատեսված պետական տուրքը վճարել  (3 000 ՀՀ դրամ) 900005163275 գանձապետական հաշվեհամարին։

Տեղեկացնում ենք, որ պետական տուրքի վճարումը կարող եք կատարել նաև հետևյալ հղումով՝ https://bit.ly/3zCiqza

  1. Դասընթացին մասնակցության հայտը լրացնելու համար անցնել հետևյալ հղումներով՝

(նույն կազմակերպությունից մի քանի մասնակիցների համար անհրաժեշտ է ներկայացնել առանձին հայտեր)

  1. Կամ ուղարկել հայտ TrainingCenter@src.training-center.am էլ. փոստին (կազմակերպության դեպքում  նշել անվանում, ՀՎՀՀ, մասնակցի անուն, ազգանուն, հայրանուն, ՀԾՀ, հեռախոսահամար, ֆիզ. անձի դեպքում՝ մասնակցի անուն, ազգանուն, հայրանուն, ՀԾՀ, հեռախոսահամար, հաշվառման հասցե)՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝

1) դիմում` Պետական եկամուտների կոմիտեի նախագահի անունով,

2) անձը հաստատող և անձի քաղաքացիության մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթի պատճենը,

3) բարձրագույն կրթության դիպլոմի (վկայականի) պատճենը,

4) դասընթացին մասնակցության համար սահմանված վճարի և քննությանը մասնակցելու համար նախատեսված պետական տուրքի վճարումները հաստատող փաստաթղթերը:

Դասընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել 

060 844 989, 060 844 951 հեռախոսահամարներով:

Դասընթացի ԾՐԱԳԻՐ

Դիմումի Ձև

Այլ դասընթացներ