ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»

Վերահսկվող գործարքների ծանուցում, տրանսֆերային գնագոյացման հաշվարկի ձևի լրացման կարգ

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2025թ-ի ապրիլի 14-ին (ժ 18:30-21:00) կազմակերպում է «Վերահսկվող գործարքների ծանուցում, տրանսֆերային գնագոյացման հաշվարկի ձևի լրացման կարգ» թեմայով 1-օրյա դասընթաց։
Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ ուղարկել մինչև 2025թ-ի ապրիլի 14-ը ներառյալ և կատարել վճարում (Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399)։
Սիրով տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվող այս դասնթացը ներառված է շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) համար նախատեսված միջոցառումների ցանկում։
Դասընթացավար՝ Անդրանիկ Հակոբյան - ՀՀ ՊԵԿ Համալիր հարկային ստուգումների վարչության Տրանսֆերային գնագոյացման և համաձայնագրերի կիրառման բաժնի պետ
Դասընթացի ավարտին կտրվի հավաստագիր:
Ապր 14 - 14 Ապր
Ահարոնյան 12/3
Վերահսկվող գործարքների ծանուցում, տրանսֆերային գնագոյացման հաշվարկի ձևի լրացման կարգ
16,000 AMD
Ունե՞ք 3 և ավելի մասնակից
Միևնույն կազմակերպությունից 3 և ավելի մասնակցի դեպքում յուրաքանչյուրի համար կգործի 20 % զեղչ:
Նկարագրություն
1 Թեմա | 2 Ժամ | 30 րոպե
  • 18:30-21:00
    18:30-19:15 Թեմա 1. Վերահսկվող գործարքների մասին ծանուցման ձևը, լրացման կարգը և պատասխանատվության միջոցները
    19:15-20:00 Թեմա 2. Տրանսֆերային գնագոյացման հաշվարկի ձևը և լրացման կարգը
    20:00-20:15 Ընդմիջում (Սրճդադար)
    20:15-21:00 Թեմա 3. Քննարկում
Լրացուցիչ տեղեկատվություն

 Դասընթացի մասնակիցը դառնալու համար կարող եք  նաև

📧  հայտ ուղարկել  trainingcenter@src.training-center.am էլ. հասցեին (կազմակերպության դեպքում  նշել անվանում, ՀՎՀՀ, մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, ֆիզ. անձի դեպքում՝ մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, հաշվառման հասցե)

Դասընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել  060 844 916 060 844 989  հեռախոսահամարներով:

Այլ դասընթացներ