ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»

«Շահութահարկ» թեմայով 6-օրյա խորացված դասընթաց սեպտեմբեր

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ում 2025թ-ի սեպտեմբերի 11-ին, 16-ին, 18-ին, 23-ին, 25-ին և 30-ին (ժ 18:30-21:00) տեղի կունենա «Շահութահարկ» թեմայով 6-օրյա խորացված դասընթաց:
Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ ուղարկել մինչև 2025թ-ի սեպտեմբերի 11-ը ներառյալ և վճարում կատարել Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585 հաշվեհամարին։
Սիրով տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվող այս դասնթացը ներառված է շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) համար նախատեսված միջոցառումների ցանկում։
Դասընթացավար՝ Տիգրան Մինասյան-«ԲիՕն» բիզնես Ակադեմիայի տնօրեն, ՀՊՏՀ ԳՄ դասախոս
Դասընթացի ավարտին կտրվի հավաստագիր:
Սեպ 11 - 30 Սեպ
Ահարոնյան 12/3
«Շահութահարկ» թեմայով 6-օրյա խորացված դասընթաց սեպտեմբեր
68,000 AMD
Ունե՞ք 3 և ավելի մասնակից
Միևնույն կազմակերպությունից 3 և ավելի մասնակցի դեպքում յուրաքանչյուրի համար կգործի 20 % զեղչ:
Նկարագրություն
6 Թեմա | 15 Ժամ
  • 18:30-21:00
    Շահութահարկ վճարողները /Ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ/
    Շահութահարկով հարկման օբյեկտը, բազան, բազայի որոշման սկզբունքները
    Հարկային և ֆինանսական հաշվառումների տարբերությունները և ընդհանրությունները
    Մշտական և ժամանակավոր տարբերություններ
    Հաշվեգրման և դրամարկղային մեթոդների տարբերությունները և կիրառումը շահութահարկում
    Թեստային առաջադրանք և խնդիրներ
  • 18:30-21:00
    Առանձին գործարքների հաշվառման առանձնահատկությունները
    Անշարժ գույքի հետ կապված գործարքներ /Եկամուտների և ծախսերի առանձնահատկություններ/,
    Անհատույց տրված և ստացված ակտիվների հաշվառման առանձնահատկությունները,
    Անհուսալի կրեդիտորական և դեբիտորական պարտքեր, ներված պարտավորություններ /հաշվառման առանձնահատկությունները եկամուտների և նվազեցումների հաշվառման համատեքստում/
    Թեստային առաջադրանք և խնդիրներ
  • 18:30-21:00
    Եկամտի այլ տեսակների հաշվառման առանձնահատկություններ։
    Գույքարում
    Տիրազուրկ գույքի հաշվառման առանձնահատկություններ
    Վարձակալական, տոկոսային եկամուտների հաշվառման առանձնահատկությունները և այլն
    Եկամուտ չհամարվող տարրեր
    Թեստային առաջադրանք և խնդիրներ
  • 18:30-21:00
    Նվազեցումներ
    Նվազեցումների նկատմամբ փաստաթղթավորման պահանջներ
    Ծախսերի առանձին տեսակների սահմանափակումները․ ծախս չհամարվող տարրերը
    Ծախսերի առանձին տեսակների հաշվառման առանձնահատկություններ։
    Գործուղման ծախսերի հաշվառում
    Վարկերի և փոխառությունների գծով տոկոսային ծախսերի հաշվառում
    Թեստային առաջադրանք և խնդիրներ
  • 18:30-21:00
    Ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիայի հաշվառման ռանաձնահատկություններ
    Ոչ ընթացիկ ակտիվների վրա կատարվող հետագա ծախսումենրի հաշվառումը։
    Կորուստներ, այլ նվազեցումներ
    Շահութահարկի արտոնությունները
    Հաշվետու ժամանակաշրջան, հարկի և կանխավճարների հաշվարկման և վճարման վերջնաժամկետներ և կարգ
    Շահութահարկի հաշվետվության կազմում գործնական օրինակի հիման վրա
    Թեստային առաջադրանք և խնդիրներ
  • 18:30-21:00
    Ոչ ռեզիտենտ կազմակերպություններ;
    Մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ կազմակերպության շահութահրկով հարկման առանձնահատկությունները
    Առանց մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների շահութահարկով հարկման առանձնահատկությոնները։
    ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտները, հաշվարկման և վճարման կարգը, այդ թվում նաև ոչ ռեզիդենտների կողմից։
    Շահութահարկի հաշվետվության կազմում գործնական օրինակի հիման վրա
    Թեստային առաջադրանք և խնդիրներ
Լրացուցիչ տեղեկատվություն

Դասընթացի մասնակիցը դառնալու համար կարող եք  նաև

📧  հայտ ուղարկել  trainingcenter@src.training-center.am էլ. հասցեին (կազմակերպության դեպքում  նշել անվանում, ՀՎՀՀ, մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, ֆիզ. անձի դեպքում՝ մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, հաշվառման հասցե)

Դասընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել  060 844 989  հեռախոսահամարով:

Այլ դասընթացներ
Շահութահարկ Շահութահարկ
Դեկ 22 - 23 Դեկ
Ահարոնյան 12/3
add to favorite Շահութահարկ