Շահութահարկ-փետրվար
ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ում 2024թ-ի փետրվարի 6-ին, 7-ին, 13-ին, 15-ին, 20-ին և 22-ին (ժ 18:30-21:00) տեղի կունենա «Շահութահարկ» թեմայով 6-օրյա խորացված դասընթաց:
Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ ուղարկել մինչև 2024թ-ի փետրվարի 6-ը ներառյալ և վճարում կատարել Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585 հաշվեհամարին։
Դասընթացի ավարտին կտրվի հավաստագիր:
Սիրով տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվող այս դասնթացը ներառված է շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) համար նախատեսված միջոցառումների ցանկում։
Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ ուղարկել մինչև 2024թ-ի փետրվարի 6-ը ներառյալ և վճարում կատարել Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585 հաշվեհամարին։
Դասընթացի ավարտին կտրվի հավաստագիր:
Սիրով տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվող այս դասնթացը ներառված է շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) համար նախատեսված միջոցառումների ցանկում։
Փտր 6 - 22 Փտր
Ահարոնյան 12/3
68,000
AMD
Ունե՞ք 3 և ավելի մասնակից
Միևնույն կազմակերպությունից 3 և ավելի մասնակցի դեպքում յուրաքանչյուրի համար կգործի 20 % զեղչ:
Նկարագրություն
6 Թեմա | 15 Ժամ
-
18:30-21:00Կծանոթանանք շահութահարկին, շահութահարկ վճարողներին և շահութահարկին վերաբերող հիմնական հասկացություններին՝
ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողները,
շահութահարկով հարկման օբյեկտը, հարկման բազան,
եկամուտների և ծախսերի հաշվառման եղանակները,
շահութահարկի հաշվարկման հաշվետու ժամանակաշրջանները,
շահութահարկի հաշվարկման դրույքաչափերը,
շահութահարկի կանխավճարների հաշվարկման կարգը,
շահութահարկի գումարի հաշվարկման կարգը,
շահութահարկի արտոնությունները, -
18:30-21:00Կծանոթանանք եկամուտների առանձին տեսակների հաշվառման առանձնահատկություններին՝
անհատույց ստացված ակտիվներ, ներված պարտավորություն,
անշարժ գույքի հետ կապված գործարքների մասով առանձնահատկություններ,
շահաբաժիններ
անհուսալի կրեդիտորական պարտքեր,
միջնորդական գործունեության մասով եկամտի որոշման առանձնահատկություններ,
գույքագրման ժամանակ հայտնաբերված գույքի ավելցուկի հաշվառման առանձնահատկությունները,
այլ եկամտի տեսակները,
եկամուտ չհամարվող տարրերը, -
18:30-21:00Կծանոթանանք ծախսերի հաշվառման առանձնահատկություններին
ծախսերը հիմնավորող փաստաթղթերը,
ծախսերի նվազեցման սահմանափակումները,
գործուղման ծախսերը,
ամորտիզացիայի հաշվարկման կարգը,
լիզինգով գույքի տրամադրման գործարքի մասով շահութահարկով հարկման առանձնահատկությունները,
կապիտալ և ընթացիկ ծախսերը,
կորուստները,
անհուսալի դեբիտորական պարտքերը,
այլ ծախսերն ու նվազեցումները,
ծախսերի նվազեցման կարգը,
ծախս չհամարվող տարրերը, -
18:30-21:00Կծանոթանանք ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողների շահութահարկով հարկման առանձնահատկություններին՝
ոչ ռեզիդենտ կազմակերպության մշտական հաստատությունը,
մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ կազմակերպության շահութահարկով հարկման առանձնահատկությունները,
առանց մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ կազմակերպության շահութահարկով հարկման առանձնահատկությունները,
ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտները,
հարկային գործակալի կողմից շահութահարկը հաշվարկելը և պահելը, -
18:30-21:00Կծանոթանանք կրկնակի հարկման բացառման մասով գործող կարգավորումներին՝
ՀՀ ռեզիդենտ շահութահարկ վճարողների կրկնակի հարկման բացառումը,
ՀՀ ռեզիդենտության տեղեկանքի տրամադրման կարգը,
ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողների կրկնակի հարկման բացառումը,
ՀՀ-ում ոչ ռեզիդենտի վճարած հարկերի մասին տեղեկանքի տրամադրման կարգը,
ՀՀ և այլ պետությունների միջև գործող կրկնակի հարկման համաձայնագրերը,
Ոչ ռեզիդենտի ռեզիդենտության տեղեկանքը, -
18:30-21:00Կծանոթանանք շահութահարկի հաշվարկների ձևերին և լրացման կարգին՝
ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի շահութահարկի հաշվարկը,
առանց մշտական հաստատության ՀՀ-ում գործունեություն իրականացնող և (կամ) եկամուտներ ստացող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի շահութահարկի հաշվարկը,
Ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին հաշվարկը,
Այլ պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների, եկամուտների վճարման ամսաթվի, այդ եկամուտներից հաշվարկված և պահված շահութահարկի վերաբերյալ տեղեկությունները։
Լրացուցիչ տեղեկատվություն
Դասընթացի մասնակիցը դառնալու համար կարող եք նաև
հայտ ուղարկել trainingcenter@src.training-center.am էլ. հասցեին (կազմակերպության դեպքում նշել անվանում, ՀՎՀՀ, մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, ֆիզ. անձի դեպքում՝ մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, հաշվառման հասցե)
Դասընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել 060 844 989 հեռախոսահամարով:
Այլ դասընթացներ