ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»

Կամերալ և թեմատիկ ուսումնասիրություններ, հարկային հսկողության ընթացքում օգտագործվող տեղեկություններ

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2025թ-ի մարտի 28-ին կազմակերպում է «Կամերալ և թեմատիկ ուսումնասիրություններ, հարկային հսկողության ընթացքում օգտագործվող տեղեկություններ» թեմայով 1-օրյա դասընթաց:
Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ ուղարկել մինչև 2025թ-ի մարտի 28-ը ներառյալ և վճարում կատարել Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585 հաշվեհամարին։
Դասընթացի ավարտին կտրվի հավաստագիր:
Մար 28 - 28 Մար
Ահարոնյան 12/3
Կամերալ և թեմատիկ ուսումնասիրություններ, հարկային հսկողության ընթացքում օգտագործվող տեղեկություններ
16,000 AMD
Ունե՞ք 3 և ավելի մասնակից
Միևնույն կազմակերպությունից 3 և ավելի մասնակցի դեպքում յուրաքանչյուրի համար կգործի 20 % զեղչ:
Նկարագրություն
1 Թեմա | 2 Ժամ | 30 րոպե
  • 18:30-21:00
    18:30-19:15 Թեմա 1. Հարկային ուսումնասիրության եղանակներ, արտագնա հարկային ուսումնասիրության տեսակներ, ընդհանուր դրույթներ, կամերալ հարկային ուսումնասիրություններ, դրանց իրականացման նպատակ, կատարման ժամկետներ և ընթացակարգ
    19:15-20:00 Թեմա 2. Արտագնա հարկային ուսումնասիրության տեսակներից` թեմատիկ ուսումնասիրություն
    20:00-20:15 Ընդմիջում (Սրճդադար)
    20:15-21:00 Թեմա 3.Հարկային հսկողության ընթացքում օգտագործվող տեղեկությունները, ինչպես նաև բանկային հաշվի քաղվածքի և ամփոփ տեղեկությունների ստացումը
Լրացուցիչ տեղեկատվություն

Դասընթացի մասնակիցը դառնալու համար կարող եք  նաև

📧  հայտ ուղարկել  trainingcenter@src.training-center.am էլ. հասցեին (կազմակերպության դեպքում  նշել անվանում, ՀՎՀՀ, մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, ֆիզ. անձի դեպքում՝ մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, հաշվառման հասցե)

Դասընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել  060 844 916, 060 844 989  հեռախոսահամարներով:

Այլ դասընթացներ