ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»

Հարկման հատուկ համակարգեր ներառյալ վերջին փոփոխությունները 29.092023

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ում 2023թ-ի սեպտեմբերի 29-ին տեղի կունենա «Հարկման հատուկ համակարգեր ներառյալ վերջին փոփոխությունները» թեմայով 1-օրյա դասընթաց:

Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ ուղարկել մինչև 2023թ-ի սեպտեմբերի 29-ը ներառյալ և վճարում կատարել Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585 հաշվեհամարին։

Դասընթացի ավարտին կտրվի հավաստագիր:
Սեպ 29 - 29 Սեպ
Ահարոնյան 12/3
Հարկման հատուկ համակարգեր ներառյալ վերջին փոփոխությունները 29.092023
16,000 AMD
Ունե՞ք 3 և ավելի մասնակից
Միևնույն կազմակերպությունից 3 և ավելի մասնակցի դեպքում յուրաքանչյուրի համար կգործի 20 % զեղչ:
Նկարագրություն
1 Թեմա | 3 Ժամ | 15 րոպե
  • 18:30-21:45
    18:30-20:00 Թեմա 1. Հարկման հատուկ համակարգերում գործելու համար սահմանված պահանջները,
    Թեմա 2․ Շրջանառության հարկի և միկրոձեռնարկատիրության հարկման համակարգերի առանձնահատկությունները,
    20:00-20:15 Ընդմիջում (Սրճդադար)
    20:15-21:45 Թեմա 3. Շրջանառության հարկի հաշվարկման կարգը,
    Թեմա 4․ Շրջանառության հարկ վճարողի և միկրոձեռնարկատիրության սուբյեկտի կողմից այլ հարկերի և պարտադիր վճարների հաշվարկման (այդ թվում՝ որպես հարկային գործակալ) առանձնահատկությունները
Լրացուցիչ տեղեկատվություն

Դասընթացի մասնակիցը դառնալու համար կարող եք  նաև

📧  հայտ ուղարկել  trainingcenter@src.training-center.am էլ. հասցեին (կազմակերպության դեպքում  նշել անվանում, ՀՎՀՀ, մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, ֆիզ. անձի դեպքում՝ մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, հաշվառման հասցե)  

Դասընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել  060 844 989  հեռախոսահամարով:

Այլ դասընթացներ
Շահութահարկ Շահութահարկ
Նմբ 11 - 21 Նմբ
Ահարոնյան 12/3
add to favorite Շահութահարկ