ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»

«Ավելացված արժեքի հարկ» թեմայով 6-օրյա խորացված դասընթաց փետրվարին

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ում 2026թ-ի փետրվարի 9-ին, 11-ին, 13-ին, 16-ին, 18-ին և 20-ին (ժ 18:30-21:00) տեղի կունենա «Ավելացված արժեքի հարկ» թեմայով 6-օրյա խորացված դասընթաց:
Դասընթացավար-ՀՀ ՊԵԿ ՎՄԸՎ Հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 1 բաժնի ավագ հարկային տեսուչ՝ Աշոտ Միրումյան
Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ ուղարկել մինչև 2026թ-ի փետրվարի 9-ը ներառյալ և վճարում կատարել (Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399)։
Սիրով տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվող այս դասնթացը ներառված է շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) համար նախատեսված միջոցառումների ցանկում։
Դասընթացի ավարտին կտրվի հավաստագիր:
Փտր 9 - 20 Փտր
Ահարոնյան 12/3
«Ավելացված արժեքի հարկ» թեմայով 6-օրյա խորացված դասընթաց փետրվարին
68,000 AMD
Ունե՞ք 3 և ավելի մասնակից
Միևնույն կազմակերպությունից 3 և ավելի մասնակցի դեպքում յուրաքանչյուրի համար կգործի 20 % զեղչ:
Նկարագրություն
6 Թեմա | 15 Ժամ
  • 18:30-21:00
    18:30-20:00 Թեմա 1. Օրենսգրքում կիրառվող հիմնական հասկացությունները, hարկի տեսակները և հարկման համակարգերը, hաշվետու ժամանակաշրջանը, hարկի հաշվարկման կարգը, hարկի հաշվարկման մեթոդները և հաշվառման եղանակները, արտարժույթով արտահայտված գործարքների ու գործառնությունների հաշվառման կանոնները, հարկային արտոնությունները, փոխկապակցված կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք, համատեղ գործունեության մասնակիցները և հաշվետու մասնակիցը Աշոտ Միրումյան
    20:00-20:15 Ընդմիջում (Սրճդադար)
    20:15-21:00 Հաշվարկներով օրինակների քննարկում Աշոտ Միրումյան
  • 18:30-21:00
    18:30-20:00 Թեմա 2․ Ավելացված արժեքի հարկը, Ավելացված արժեքի հարկ վճարողները, հարկային մարմնում հաշվառման կանգնելը, Ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման առանձնահատկությունները, Ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման կանգնելը, Ավելացված արժեքի հարկով հարկման օբյեկտը, ապրանքի մատակարարման վայրը,
    ապրանքի մատակարարման պահը, Աշոտ Միրումյան
    20:00-20:15 Ընդմիջում (Սրճդադար)
    20:15-21:00 Հաշվարկներով օրինակների քննարկում Աշոտ Միրումյան
  • 18:30-21:00
    18:30-20:00 Թեմա 3․ Աշխատանքի կատարման և ծառայության մատուցման վայրը, աշխատանքի կատարման և ծառայության մատուցման պահը, ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքի անվավեր ճանաչումը, ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքի ճշգրտումը, հաշվարկային փաստաթուղթը և դրա կազմումը,
    հաշվարկային փաստաթղթի դուրսգրումը, անվավեր ճանաչումը, չեղարկումը Աշոտ Միրումյան
    20:00-20:15 Ընդմիջում (Սրճդադար)
    20:15-21:00 Հաշվարկներով օրինակների քննարկում, հաշվարկային փաստաթղթերի լրացման, չեղարկման, անվավեր ճանաչման, ճշգրտման օրինակներ Աշոտ Միրումյան
  • 18:30-21:00
    18:30-20:00 Թեմա 4. ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից Հայաստանի Հանրապետություն ապրանքի ներմուծումը, ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծումը, ԵՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման դեպքում ներմուծման հարկային հայտարարագրի և անուղղակի հարկերի վճարման վերաբերյալ հայտարարության ներկայացման կարգը, ժամկետները, ԵՏՄ անդամ պետություններ ապրանքների վերադարձի, ոչնչացման դեպքերի իրավական կարգավորումները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների հետագծելիությունը Աշոտ Միրումյան
    20:00-20:15 Ընդմիջում (Սրճդադար)
    20:15-21:00 Հաշվարկներով օրինակների քննարկում,
    Ներմուծման հարկային հայտարարագրի լրացման օրինակ
    Անուղղակի հարկերի վճարման վերաբերյալ հայտարարության լրացման օրինակ Աշոտ Միրումյան
  • 18:30-21:00
    18:30-20:00 Թեմա 5.Ավելացված արժեքի հարկով հարկման բազան, Ավելացված արժեքի հարկով հարկման բազայի որոշման առանձնահատկությունները, Ավելացված արժեքի հարկի դրույքաչափերը, Ավելացված արժեքի հարկից ազատված գործարքներն ու գործառնությունները,
    Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքները Աշոտ Միրումյան
    20:00-20:15 Ընդմիջում (Սրճդադար)
    20:15-21:00 Հաշվարկներով օրինակների քննարկում Աշոտ Միրումյան
  • 18:30-21:00
    18:30-20:00 Թեմա 6. Պետական բյուջե վճարման ենթակա Ավելացված արժեքի հարկի գումարի հաշվարկման կարգը, Ավելացված արժեքի հարկի հաշվանցումների (պակասեցումների) իրականացման կարգը, հաշվանցումների (պակասեցումների) կատարման սահմանափակումները, պարտավորությունների ու հաշվանցումների (պակասեցումների) վերաձևակերպման կարգը, պետական բյուջեից փոխհատուցման ենթակա Ավելացված արժեքի հարկի գումարի հաշվարկման կարգը, Ավելացված արժեքի հարկի և Ակցիզային հարկի միասնական հաշվարկների ներկայացումը
    ԱԱՀ հաշվարկի լրացման կարգը Աշոտ Միրումյան
    20:00-20:15 Ընդմիջում (Սրճդադար)
    20:15-21:00 Հաշվարկներով օրինակների քննարկում, ԱԱՀ հաշվարկի լրացման օրինակ Աշոտ Միրումյան
Լրացուցիչ տեղեկատվություն

Դասընթացի մասնակիցը դառնալու համար կարող եք  նաև

📧  հայտ ուղարկել  trainingcenter@src.training-center.am էլ. հասցեին (կազմակերպության դեպքում  նշել անվանում, ՀՎՀՀ, մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, ֆիզ. անձի դեպքում՝ մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, հաշվառման հասցե)

Դասընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել  060 844 989  հեռախոսահամարով:

Այլ դասընթացներ