Հանրային հատվածի հաշվապահի որակավորման քննության նախապատրաստական դասընթաց

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2024թ-ի հունիսի 17-ից հուլիսի 17-ը (երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ օրերին՝ ժամը 18։30-21։00) կազմակերպում է «Հանրային հատվածի հաշվապահի որակավորման քննության նախապատրաստական դասընթաց»:
Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության վճարում կատարել (Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399) և մասնակցության հայտ ուղարկել մինչև 2024թ-ի հունիսի 17-ը ներառյալ:
Դասընթացի արժեքը կազմում է 96 000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն), իսկ միևնույն կազմակերպությունից 3 և ավելի մասնակցի դեպքում յուրաքանչյուրի համար կգործի 20 % զեղչ:
Դասընթացավարներ՝
Կարեն Ալավերդյան- ՀՀ Ֆինանսների նախարարության Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման, հաշվետվությունների մշտադիտարկման վարչության պետ
Օրի Ալավերդյան- ՀՀ Ֆինանսների նախարարության Եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ
Րաֆֆի Ալեքսանյան- Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության հանրային վերահսկողության խորհրդի անդամ, Աթենք ՍՊԸ տնօրենի խորհրդական
Դասընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել 060 844 989, 060 844 951 հեռախոսահամարներով:
ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ