ֆինանսական կառավարում 12.07.2023-14.07.2023
ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2023թ-ի հուլիսի 12-ից 14-ը կազմակերպում է «ֆինանսական կառավարում» թեմայով 3-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր:
Հլս 12 - 14 Հլս
Ահարոնյան 12/3

30,000
AMD
Ունե՞ք 3 և ավելի մասնակից
Միևնույն կազմակերպությունից 3 և ավելի մասնակցի դեպքում յուրաքանչյուրի համար կգործի 20 % զեղչ:
Նկարագրություն
3 Թեմա | 9 Ժամ | 45 րոպե
-
18:30-21:4518:30-20:00 Թեմա 1. Կազմակերպության ծախսերի և ծախսումների կառավարումը․ ինքնարժեքի ցուցանիշները, համախառն մարժան, գործառնական լծակի ուժը, սահմանային հասույթը, ֆինանսական կայունության պաշարը, անվնասաբերության կետը, միջանկյալ մարժա:
20:00-20:15 Ընդմիջում (Սրճդադար)
20:15-21:45 Թեմա 1. Շարունակություն -
18:30-21:4518:30-20:00 Թեմա 2. Առևտրային կազմակերպություններում կապիտալի կառուցվածքի և ֆինանսական կայունության կառավարումը: Կապիտալի օպտիմալ կառուցվածքի ձևավորման խնդիրները, ֆինանսական լծակի էֆեկտը։
20:00-20:15 Ընդմիջում (Սրճդադար)
20:15-21:45 Թեմա 3. Կապիտալի նվազագույն գնի մեթոդը: Ֆինանսական կայունության գնահատման մոտեցումները և ցուցանիշների վերլուծությունը: -
18:30-21:4518:30-20:00 Թեմա 4. Առևտրային կազմակերպություններում հաշվեկշռի իրացվելիության և վճարունակության կառավարումը: Հաշվեկշռի իրացվելիության գնահատման մոտեցումները, իրացվելիության գնահատման ցուցանիշների վերլուծությունը:
20:00-20:15 Ընդմիջում (Սրճդադար)
20:15-21:45 Թեմա 5. Վճարունակության գնահատման ցուցանիշները, դրամական հոսքերը բնութագրող ցուցանիշների միջոցով վճարունակության գնահատումը:
Լրացուցիչ տեղեկատվություն
Դասընթացի մասնակիցը դառնալու համար կարող եք նաև
հայտ ուղարկել trainingcenter@src.training-center.am էլ. հասցեին (կազմակերպության դեպքում նշել անվանում, ՀՎՀՀ, մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, ֆիզ. անձի դեպքում՝ մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, հաշվառման հասցե)
Դասընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել 060 844 989 հեռախոսահամարով:
Այլ դասընթացներ