ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
Լիլիթ Ավետիսյան
Լիլիթ Ավետիսյան Մաքսային հսկողության վարչության մաքսային վարչարարության և մաքսային գործի զարգացման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը դասավանդում է ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոնում» 2015 թվականից:

Կրթությունը և աշխատանքային փորձը

1996թ-ին գերազանցության դիպլոմով  ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի <<ընդհանուր տնտեսագիտության>> ֆակուլտետը և ստացել տնտեսագետի որակավորում։

1996թ-ից մինչ օրս աշխատում է ՀՀ մաքսային ծառայությունում:  Մաքսային ծառայության պաշտոններ է զբաղեցրել  մաքսային վիճակագրության և վերլուծության, մեթոդաբանության, միջազգային հարաբերությունների, մաքսային հսկողության ոլորտները համակարգող ստորաբաժանումներում։ 2019թ-ի սեպտեմբերից զբաղեցնում է Մաքսային հսկողության վարչության մաքսային վարչարարության և մաքսային գործի զարգացման բաժնի  պետի պաշտոնը։  Ունի մաքսային ծառայության փոխգնդապետի կոչում։

Ծառայության ընթացքում անմիջական մասնակցություն է ունեցել ՀՀ ՊԵԿ կողմից  հրապարակվող մի շարք ձեռնարկների մշակման աշխատանքներում, որոնցից են՝ Բերինգ Փոյնթ կազմակերպության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ հրապարակվող <<Մաքսային ծառայության բնագավառը կարգավորող ՀՀ օրենսդրական ակտերի ժողովածու>>,  <<ՀՀ մաքսային օրենսդրության իրավական ակտերի ժողովածու>>,  <<ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների ոչ սակագնային կարգավորման միջոցները>> ձեռնարկները։

Վերապատրաստումներ՝

 Համաշխարհային մաքսային կազմակերպության կողմից կազմակերպված՝ Ստամբուլյան կոնվենցիայի միացման ծրագիր, ԱՄՆ կառավարության  հովանավորությամբ՝ անվտանգության և դրա հետ կապված բոլոր միջոցառումների ծրագրի շրջանակներում՝՝ ԱՄՆ դեսպանատան կազմակերպած՝ Երկակի նշանակության ապրանքների լիցենզավորման վերապատրասման ծրագրեր, <<Մենեջմենթ Միքս>> (Management Mix) խորհրդատվական ընկերության կազմակերպած՝ Մաքսային ծառայության ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց կառավարման հմտությունների զարգացման ծրագիր։

Խրախուսանքներ և պարգևատրումներ

Աշխատանքի ընթացքում բազմաթիվ անգամ արժանացել է ՀՀ մաքսային ծառայության օրենքով նախատեսվող խրախուսանքների, այդ թվում՝ ՀՀ ՊԵԿ նախագահի  2016թ-ի հունվարի 16-ի թիվ 2/64-Ա հրամանով պարգևատրվել  է <<Պատվավոր մաքսային ծառայող>> կրծքանշանով, ՀՀ ՊԵԿ նախագահի 2021թ-ի հունվարի 13-ի թիվ 2/86-Ա հրամանով հայտարարվել է շնորհակալություն։

ՀՀ ՊԵԿ ուսումնական կենտրոնում 2021թ-ի ընթացքում ունեցած ներդրման և արդյունավետ համագործակցության համար` ՀՀ ՊԵԿ ուսումնական կենտրոնի կողմից ստացել է շնորհակալագիր,

Համաշխարհային մաքսային կազմակերպության կողմից շնորհվել է  <<Միջազգային մաքսային հանրությանը բացառիկ ծառայություններ մատուցելու համար>> վկայական,

Հայաստանի Հանրապետության Վարչապետի 03012022թ-ի թիվ 3-Ա որոշմամբ պարգևատրվել է՝ Հայաստանի Հանրապետության Վարչապետի Հուշամեդալով։