ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

image description
image description
image description
Աշխատաժողով ուսումնական կենտրոնում
image description
Աշխատաժողով ուսումնական կենտրոնում

Նորություններ

  • Ուսումնական կենտրոնը շարունակում է կազմակերպել անվճար դասընթացներ ՀՀ մարզերի սկսնակ գործարարների եվ գործարարությամբ զբաղվել ցանկացողների համար

    2019թ նոյեմբերի 2-ին Սևան, նոյեմբերի 3-ին Հրազդան և նոյեմբերի 16-ին Եղեգնաձոր քաղաքներում Ուսումնական կենտրոնի կողմից անցկացվել են «Հարկային օրենսդրություն սկսնակ գործարարների և գործարարությամբ զբաղվել ցանկացողների համար» թեմայով անվճար դասընթացներ ՀՀ մարզերի սկսնակ գործարարների և գործարարությամբ զբաղվել ցանկացողների համար: Դասընթացին ներկայացվել են ձեռնարկչատիրությամբ զբաղվելու առանձնահատկությունները, հարկային մարմնում հաշվառման ընթացակարգերը, հարկային հաշվարկների և այլ փաստաթղթերի ներկայացումը, ՀՀ-ում գործող հարկման համակարգերի ընդհանուր բնութագրերը: Իրականացվել է բիզնես գաղափարների փոխանակում: Դասընթացներին մասնակցել են շուրջ 80 մասնակից: Դիտել լուսանկարները

    Կարդալ ավելին
  • Ուսումնական կենտրոնը շարունակում է կազմակերպել անվճար դասընթացներ ՀՀ մարզերի սկսնակ գործարարների եվ գործարարությամբ զբաղվել ցանկացողների համար

    2019թ հոկտեմբերի 19-ին Գյումրի և հոկտեմբերի 20-ին Վանաձոր քաղաքներում Ուսումնական կենտրոնի կողմից անցկացվել են «Հարկային օրենսդրություն սկսնակ գործարարների և գործարարությամբ զբաղվել ցանկացողների համար» թեմայով անվճար դասընթացներ ՀՀ մարզերի սկսնակ գործարարների և գործարարությամբ զբաղվել ցանկացողների համար: Դասընթացին ներկայացվել են ձեռնարկչատիրությամբ զբաղվելու առանձնահատկությունները, հարկային մարմնում հաշվառման ընթացակարգերը, հարկային հաշվարկների և այլ փաստաթղթերի ներկայացումը, ՀՀ-ում գործող հարկման համակարգերի ընդհանուր բնութագրերը: Իրականացվել է բիզնես գաղափարների փոխանակում: Դիտել լուսանկարները  

    Կարդալ ավելին
  • Գլոբալ ֆորումի, Ասիական զարգացման բանկի փորձագետների եվ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների համատեղ աշխատաժողով՝ Ուսումնական կենտրոնում

    Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ հոկտեմբերի 7-ից 9-ը՝ Ուսումնական կենտրոնում կազմակերպվել է Գլոբալ ֆորումի, Ասիական զարգացման բանկի փորձագետների և կոմիտեի աշխատակիցների համատեղ աշխատաժողովը: Աշխատաժողովի նպատակն է կատարելագործել ՊԵԿ կարողությունները՝ միջազգային պայմանագրերի շրջանակում տեղեկությունների փոխանակման գործընթացը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու, ինչպես նաև միջազգային հարցումների արդյունքում ձեռքբերված տեղեկություններով կատարված վերլուծությունները որպես հարկային վարչարարության իրականացման ժամանակակից գործիք օգտագործելու համատեքստում: ՊԵԿ աշխատակիցներին փորձագետները ներկայացրել են տեղեկությունների փոխանակման միջազգային չափանիշները, որոնք մշակվել են աշխարհում գործող՝  կրկնակի հարկումը բացառող կամ տեղեկությունների փոխանակման վերաբերյալ միջազգային 7000 համաձայնագրերի հիման վրա: Անդրադարձ է եղել նաև հարցումներ մշակելու մեխանիզմներին, որոնք ավելի արդյունավետ կդարձնեն տեղեկությունների փոխանակման գործընթացը:

    Կարդալ ավելին

Հայտարարություններ

  • ԴԱՍԸՆԹԱՑ «ՀՀ Հարկային օրենսգիրք» ԹԵՄԱՅՈՎ

    Ուսումնական կենտրոնը մարտի 17-ից 20-ը կազմակերպում է «ՀՀ Հարկային օրենսգիրք» թեմայով 4-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում:

    Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ (մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) trainingcenter@taxservice.am էլ. հասցեին և կատարել վճարում (Երևանի թիվ 1 ՏԳԲ  Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399) հաշվեհամարին մինչև մարտի 16-ը ներառյալ: Դասընթացի արժեքը 36 000 ՀՀ դրամ (ներառյալ  ԱԱՀ-ն): Գրանցվել և վճարումը կարող եք կատարել նաև օնլայն:

    Դասընթացը կկայանա հայտերի նվազագույն քանակ ապահովելու դեպքում, որի վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել 060 544 989, 060 544 951 հեռախոսահամարներով:

     

     

    Դասընթացի 1-ին օր՝ մարտի 17-ին

     

    Ժամ

    ԹԵՄԱ

    Դասախոս

    18:30-20:00

    Թեմա 3. Եկամտային հարկ

    Մ. Մանուկյան

    20:00-20:15

    Ընդմիջում (Սրճդադար)

    20:15-21:00

    Թեմա 3. Եկամտային հարկ

    Մ. Մանուկյան

     

            

    Դասընթացի  2-րդ օր ՝ մարտի 18-ին

     

    Ժամ

    ԹԵՄԱ

    Դասախոս

    18:30-20:00

    Թեմա 2. Շահութահարկ

    Գ. Օհանյան

    20:00-20:15

    Ընդմիջում (Սրճդադար)

    20:15-21:45

    Թեմա 2. Շահութահարկ

    Գ. Օհանյան

     

         

    Դասընթացի  3-րդ օր՝  մարտի 19-ին

     

    Ժամ

    ԹԵՄԱ

    Դասախոս

    18:30-20:00

    Թեմա 1Ավելացված արժեքի հարկ

    Ա. Ալոյան

    20:00-20:15

    Ընդմիջում (Սրճդադար)

    20:15-21:45

    Թեմա 1Ավելացված արժեքի հարկ

    Ա. Ալոյան

     

     

    Դասընթացի  4-րդ օր՝  մարտի 20-ին

     

    Ժամ

    ԹԵՄԱ

    Դասախոս

    18:30-20:00

    Թեմա 4. Հարկային հսկողություն

    Ս. Եղիկյան

    20:00-20:15

    Ընդմիջում (Սրճդադար)

    20:15-21:45

    Թեմա 4. Հարկային հսկողություն

    Ս. Եղիկյան

     

     

     

    Դասընթացի դասավանդողների

    ՑԱՆԿ

    N

    Անուն, ազգանուն

    Պաշտոն

    1

    Ասանեթ Ալոյան

    ՀՀ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության hարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 1 բաժնի պետ, ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի դասախոս

    2

    Մարիամ Մանուկյան

    ՀՀ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության hարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի պետ

    3

    Սամվել Եղիկյան

    ՀՀ ՊԵԿ Կազմակերպման և հսկողության վարչության, ստուգումների դիտարկման բաժնի պետ

    4

    Գոհար Օհանյան

    ՀՀ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի գլխավոր հարկային տեսուչ

    Կարդալ ավելին
  • Տպագրական, դիզայներական եվ հետտպագրական աշխատանքներ

    Ուսումնական կնետրոնն իրականացնում է գունավոր օֆսեթ, թվային տպագրություն, նաև դիզայներական և հետտպագրական աշխատանքներ: Կենտրոնում կարող եք պատվիրել գրքերի, ամսագրերի, այցեքարտերի, բուկլետների, թռուցիկների, հավաստագրերի տպագրություն: Ծառայությունների մատուցման մանրամասներին կարող եք ծանոթանալ զանգահարելով 060 544 985 կամ 055 095 805 հեռախոսահամարներով:

    Կարդալ ավելին