ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՀՀ ՊԵԿ Հետաքննության եվ օպերատիվ-հետախուզության վարչությունում աշխատանքի ընդունվելու համար անվճար նախապատրաստական դասընթաց

      ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը ՀՀ ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունում աշխատանքի ընդունվելու համար կազմակերպում է անվճար նախապատրաստական դասընթաց` երկուսից երեք ամսվա տևողությամբ:

      Դասընթացի տեսական փուլը բարեհաջող ավարտելուց հետո մասնակիցները կանցնեն մեկամսյա փորձաշրջան ՀՀ ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության օպերատիվ տարբեր ստորաբաժանումներում: Դասընթացի ավարտից հետո թեկնածուները կմասնակցեն համապատասխան թափուր հաստիքների մրցույթին: Մրցույթը հայտարարվելու է ինչպես Երևան քաղաքի, այնպես էլ տարբեր մարզերի համապատասխան օպերատիվ բաժինները համալրելու համար։

      Դասընթացին կարող են մասնակցել իրավաբանի կամ տնտեսագետի մասնագիտությամբ բակալավրի որակավորում ունեցող (պետական կամ ՀՀ հավատարմագրված ԲՈՒՀ-երի), անգլերեն և ռուսերեն լեզուներին բավարար տիրապետող ՀՀ քաղաքացիները։ Կարող են դիմել նաև ավարտական կուրսում սովորող ուսանողները՝ համալսարանից հավաստող փաստաթուղթը ներկայացնելու պայմանով։

      Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են իրենց ինքնակենսագրականը (կից ձևաչափով), անձնագրի և դիպլոմի պատճեն ուղարկել էլեկտրոնային փոստի հետևյալ հասցեին` trainingcenter@taxservice.am մինչև 2020թ-ի մայիսի 10-ը (փաստաթղթերն ընդունվում են բացառապես էլեկտրոնային եղանակով): Փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքում դիմողները կանցնեն հարցազրույց, որի արդյունքում ընտրված դիմորդները կընդգրկվեն դասընթացի մասնակիցների ցանկում: Դասընթացի մեկնարկի մասին լրացուցիչ կտեղեկացվի:

      Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 060 544 988, 060 544 951 հեռախոսահամարներով:

      Կից ինքնակենսագրականի ձևաչափը:

Ձևաչափ