ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՀՀ ՊԵԿ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ-ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՐՁՆԱԿ

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն–վարչությունում փորձնակ ընդունելու նպատակով Ուսումնական կենտրոնը կազմակերպում է անվճար նախապատրաստական դասընթաց՝ երկուսից երեք ամիս տևողությամբ:

Դասընթացի տեսական փուլը բարեհաջող ավարտելուց հետո մասնակիցները, գործնական կարողություններ ձեռք բերելու համար, կանցնեն փորձաշրջան Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն–վարչության տարբեր բաժիններում: Փորձաշրջանի ավարտից հետո փորձնակները կարող են մասնակցել համապատասխան թափուր պաշտոնների համար անցկացվող մրցույթներին: Մրցույթները հայտարարվելու են ինչպես Երևան քաղաքի, այնպես էլ տարբեր մարզերի համապատասխան բաժինների թափուր պաշտոնները համալրելու համար:

Դասընթացին մասնակցելու համար կարող են դիմել  Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունիսի 29-ի թիվ 367-Լ որոշմամբ սահմանված բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները (հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143989):

Դասընթացին մասնակցելու համար պահանջվում է էլեկտրոնային եղանակով ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝ 

1.         Անձնագրի կամ նույնականացման  քարտի պատճենը,
2.         Անձնագիր  ներկայացնելու պարագայում հանրային ծառայությունների համարանիշի պատճենը (կամ սոցիալական քարտի պատճենը կամ անձին հանրային ծառայությունների համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի պատճենը),
3.         Բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
4.         Ինքնակենսագրություն (CV) (WORD կամ PDF ֆորմատով ձևը կցվում է), 
           
Դասընթացներին մասնակցել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են էլեկտրոնային եղանակով՝ փաստաթղթերը ուղարկելով trainingcenter@taxservice.am էլ.փոստին: 

Դիմումներն ընդունվում են 2021 թվականի հուլիսի 14-ից մինչև 2021 թվականի օգոստոսի 15-ը ժամը 18:00-ն ներառյալ:
 

Փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքում դիմողները կանցնեն հարցազրույց, որի արդյունքում ընտրված դիմորդները կներառվեն դասընթացի մասնակիցների ցանկում:

Դասընթացի մեկնարկի մասին մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն:

Դասընթացին մասնակցել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Ուսումնական կենտրոն` (060)544988, (060)544986 հեռախոսահամարներով:

Ինքնակենսագրական ձև