ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԽՈՐԱՑՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑ

Ուսումնական կենտրոն 2021թ-ի հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 24-ը կազմակերպում է «Ավելացված արժեքի հարկի խորացված դասընթաց» համապատասխան փաստաթղթերի, հաշվարկների լրացման և մի շարք դրույթներին առնչվող գործնական օրինակներով» թեմայով 6-օրյա դասընթաց:

Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության վճարումը կատարել (Երևանի թիվ 1 ՏԳԲ  Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399) մինչև հոկտեմբերի 20-ը ներառյալ և մասնակցության հայտ (կազմակերպության անվանում, ՀՎՀՀ, իրավաբանական  հասցե, բանկային վավերապայմաններ և մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) ուղարկել trainingcenter@taxservice.am էլ. հասցեին կամ գրանցվել առցանց:

Դասընթացի արժեքը կազմում է 68 000 ՀՀ դրամ (ներառյալ  ԱԱՀ-ն), իսկ միևնույն կազմակերպությունից 3 և ավելի մասնակցի դեպքում յուրաքանչյուրի համար կգործի 20 % զեղչ:

Դասընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել  060 544 989, 060 544 951 հեռախոսահամարներով:

ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը տեղեկացնում է, որ մեր դասընթացների մասնակիցները ունեն հնարավորություն «Հարկային օրենսգիրք 2020»-ը ձեռք բերել 3.500 ՀՀ դրամով  5.000 ՀՀ դրամի փոխարեն: Գրքերի արժեքները ներառում են ԱԱՀ-ն:

 

Դասընթացի ծրագիրն ու դասախոսական կազմը կցվում է

 

Ծրագիր

 

Անուն

*

Ազգանուն

*

Կազմակերպություն

ՀՎՀՀ

Իրավաբանական հասցեն

Անձնագրային տվյալներ

Էլ. Հասցե

Հեռ

*
68000 Դրամ