ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՊԵԿ համակարգում աշխատանքի ընդունվելու համար 6-ամյսա նախապատրաստական դասընթաց

                 ՀՀ պետական եկամուտների կոմիտեն նախաձեռնել է ուսումնական դասընթաց` ընդհանուր վեց ամիս տևողությամբ, որից չորս ամիսը

          լինելու է դասընթացի տեսական, իսկ երկու ամիսը` գործնական փուլ:

    Դասընթացի տեսական փուլը ներառելու է ընդհանուր գիտելիքներ հարկային օրենսդրության վերաբերյալ, ինչպես օրինակ` հարկման համակարգերը, հարկատեսակները, ինչպես նաև գիտելիքներ հարկային իրավախախտումների վերաբերյալ, այդ թվում` հարկային չարաշահումներ, տնտեսական հանցագործությունների քննության մեթոդիկա, հարկային հանցագործությունների կանխմանը և բացահայտմանն ուղղված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, հակակոռուպցիոն վարքագիծ և այլն: Դասընթացի տեսական փուլը բարեհաջող ավարտելուց հետո ունկնդիրները կանցնեն երկամսյա փորցաշրջան համապատասխան ստորաբաժանումում, որի հաջող արդյունքի դեպքում կստանան հավաստագիր: ՊԵԿ-ը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություն, որի ընդունման դեպքում հավաստագրի հիման վրա հնարավոր կլինի նշանակվել հարկային կամ մաքսային ծառայության համապատասխան պաշտոնում: Մինչև օրենսդրական համապատասխան փոփոխությունը (ընդունվելու դեպքում), հավաստագիր ստացած անձինք կարող են ընդհանուր հիմունքներով մասնակցել թափուր հաստիքի մրցույթին:

    Ծրագրի շրջանակներում դասավանդումը վարելու են գործնական փորձ ունեցող մասնագետներ ինչպես հարկային, այնպես էլ քրեադատավարական ոլորտից:

     Ծրագրին կարող են մասնակցել իրավաբանի կամ տնտեսագետի մասնագիտությամբ բակալավրի որակավորում (2019թ-ի օգոստոսի 01-ի դրությամբ դիպլոմ) ունեցող, ինչպես նաև անգլերեն և ռուսերեն լեզուների բավարար իմացություն ունեցող անձինք:

    Ծրագրի շրջանակներում նախապատվություն կտրվի կանանց և մարզերում բնակվող ուսանողներին, որոնք պատրաստակամ են աշխատել տվյալ մարզի տարածքում:

  Հետաքրքրվածները կարող են իրենց ինքնակենսագրականը, մոտիվացիոն նամակը ուղարկել էլեկտրոնային փոստի հետևյալ հասցեին` trainingcenter@taxservice.am մինչև 2019թ-ի ապրիլի 1-ը: Նախնական համակարգչային քննության (համակարգչային թեստավորում) արդյունքների հիման վրա կձևավորվի դասընթացի մանակիցների ցանկը: Դասընթացի գումարը նախնական տվյալներով կազմելու է 200 000 դրամ, առանձին դեպքերում հնարավոր է նաև անվճար:

       Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 060 544 988, 060 544 951 հեռախոսահամարներով:

      Դասընթացի նախնական քննության հարցաշարը և ծրագիրը կցվում են:

Հարցաշար
Ծրագիր