ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

Նախապատրաստում մաքսային ձեվակերպումների մասնագետի որակավորման քննությանը

Ուսումնական կենտրոնը փետրվարի 20-ից 25-ը կազմակերպում է «Նախապատրաստում մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննությանը» թեմայով դասընթաց՝ 15 ակադեմիական ժամ տևողությամբ (1 ակ/ժամ 45 րոպե): Դասընթացն անցկացվելու է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննության հարցաթերթիկում ներառվող հարցերի (թեստերի) շրջանակներում: Առաջիկա քննությունը տեղի կունենա սույն թվականի փետրվարի 27-ին:

Դասընթացը տեղի կունենա ք.Երևան, Իսակով 10 հասցեի 7-րդ հարկ թիվ 701 ուսումնական լսարանում: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ (անուն, ազգանուն, հեռախոսահամար, կազմակերպության դեպքում՝ կազմակերպության անվանում, ՀՎՀՀ) Ուսումնական կենտրոնի էլ. հասցեին՝ trainingcenter@taxservice.am կամ գրանցվել առցանց և վճարում կատարել (Երևանի թիվ 1 ՏԳԲ  Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399) հաշվեհամարին մինչև փետրվարի 19-ը ներառյալ:

Դասընթացի արժեքը կազմում է 30 000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն):

Դասընթացը կկայանա հայտերի նվազագույն քանակ ապահովելու դեպքում, որի վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել  060 544 989, 011 801 071, 060 544 951 հեռախոսահամարներով:

 

Դասընթացի 1-ին օր` փետրվարի 20-ին

Ժամ

ԹԵՄԱ

Դասախոս

14:30-16:00

Թեմա 1. Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով և «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված հասկացությունները և մաքսային գործին առնչվող կարգավորումներ

Ա. Ժամկոչյան

16:00-16:15

Ընդմիջում (Սրճդադար)

 

16:15-17:00

Թեմա 1. Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով և «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված հասկացությունները և մաքսային գործին առնչվող կարգավորումներ (շարունակություն)

Ա. Ժամկոչյան

17:00-17:45

Թեմա 2. Ոչ սակագնային կարգավորմանն առնչվող կարգավորումներ

Ա. Ավետիսյան

 

 

Դասընթացի 2-րդ օր` փետրվարի 21-ին

Ժամ

ԹԵՄԱ

Դասախոս

14:30-16:00

Թեմա 3.  Ապրանքների ծագմանը, ապրանքների մաքսային արժեքին և ապրանքների դասակարգմանը առնչվող կարգավորումներ

Մ. Ուլիխանյան

16:00-16:15

Ընդմիջում (Սրճդադար)

 

16:15-17:45

Թեմա 4.  Մաքսային հսկողությանը (ձևերը, օբյեկտները և այլն) առնչվող կարգավորումներ

Տ. Սարգսյան

 

 

 

 

 

 

 

 

 

Դասընթացի 3-րդ օր` փետրվարի 24-ին

Ժամ

ԹԵՄԱ

Դասախոս

14:30-16:00

Թեմա 5. Մաքսային վճարների (մաքսատուրք, ավելացված արժեքի հարկ, ակցիզային հարկ, մաքսավճար), ճանապարհային հարկի և բնապահպանական հարկի դույքաչափերը, վճարման ժամկետները, արտոնությունները

Մ. Տիտիզյան

16:00-16:15

Ընդմիջում (Սրճդադար)

 

16:15-17:45

Թեմա 5. Մաքսային վճարների (մաքսատուրք, ավելացված արժեքի հարկ, ակցիզային հարկ, մաքսավճար), ճանապարհային հարկի և բնապահպանական հարկի դույքաչափերը, վճարման ժամկետները, արտոնությունները (շարունակություն)

Մ. Տիտիզյան

 

 

Դասընթացի 4-րդ օր` փետրվարի 25-ին

Ժամ

ԹԵՄԱ

Դասախոս

14:30-15:15

Թեմա 6. Մաքսային ընթացակարգեր

Ս. Ստեփանյան

15:15-16:00

Թեմա 7. Մաքսային հայտարարագրմանն առնչվող կարգավորումներ

Ս. Ստեփանյան

16:00-16:15

Ընդմիջում (Սրճդադար)

 

16:15-17:00

Թեմա 8. Մաքսանենգության և վարչական պատասխանատվությանն առնչվող կարգավորումներ

Վ. Շահնազարյան

 

 

 

Դասընթացի դասավանդողների

ՑԱՆԿ

N

Անուն, ազգանուն

Պաշտոն

1

Անահիտ Ժամկոչյան

 ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի մաքսային մասով դասախոս

2

Արթուր Ավետիսյան

ՀՀ ՊԵԿ Մաքսային հսկողության Մաքսային վարչարարության և մաքսային գործի զարգացման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ

3

Մհեր Ուլիխանյան

ՀՀ  ՊԵԿ Մաքսային հսկողության վարչության Սակագնային կարգավորման և հսկողության բաժնի գլխավոր մաքսային տեսուչ

4

Տիգրան Սարգսյան

ՀՀ ՊԵԿ Հետբացթողումային հսկողության վարչության Վերլուծության և տեղեկությունների բաժնի պետ

5

Մարիամ Տիտիզյան

ՀՀ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Եվրասիական տնտեսական միության օրենսդրության մեթոդական ապահովման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ

6

Սոսե Ստեփանյան

ՀՀ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Եվրասիական տնտեսական միության օրենսդրության մեթոդական ապահովման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ, ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի մաքսային մասով դասախոս

7

Վազգեն Շահնազարյան

ՀՀ ՊԵԿ Քննչական վարչության թիվ 3 բաժնի պետ