Բաժանորդագրություն 2021
ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը սիրով տեղեկացնում է, որ «Բաժանորդագրություն 2021» ծրագրին կարող եք բաժաներդագրվել մինչև 2021թ-ի հունվարի 22-ը ներառյալ։ Ծրագրին մասնակցությունը հնարավորություն կտա կազմակերպություններին, անհատ ձեռներեցներին և ֆիզիկական անձանց 2021թ. ընթացքում Ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվող դասընթացներից օգտվել ավելի քան 25% զեղչով:
Ծրագրի արժեքը 75 000 ՀՀ դրամ է, որը ներառում է Ուսումնական կենտրոնի կողմից 2021 թվականին կազմակերպվող դասընթացներին նվազագույնը 100 000 ՀՀ դրամին համարժեք մասնակցություն: Դասընթացների թեմաներից են՝
- հարկային և մաքսային օրենսդրության դրույթներ, փոփոխություններ
- առանձին հարկատեսակներին և հարկային հսկողությանը վերաբերող դրույթներ, փոփոխություններ
- աշխատանքային օրենսգրքի դրույթներ
- հարկային և մաքսային վարչարարությանը վերաբերող այլ դասընթացներ:
Բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է մինչև 2021 թվականի հունվարի 22-ը բաժանորդագրվել առցանց կենտրոնի կայքէջում՝ նշելով կազմակերպության անունը, ՀՎՀՀ-ն, ֆիզիկական անձանց դեպքում` մասնակցի անունը, ազգանունը Ուսումնական կենտրոնի հաշվին կատարել վճարում (Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399)։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 060 544 989, 060 544 951 հեռախոսահամարներով: