ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

Բաժանորդագրություն 2020

Ուսումնական կենտրոնը սիրով տեղեկացնում է, որ 2019թ նոյեմբերի 14-ից մեկնարկում է «Բաժանորդագրություն 2020» ծրագիրը: Ծրագրին մասնակցությունը հնարավորություն կտա կազմակերպություններին, անհատ ձեռներեցներին և ֆիզիկական անձանց 2020թ ընթացքում Ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվող դասընթացներից օգտվել ավելի քան 25% զեղչով:

Ծրագրի արժեքը 75 000 ՀՀ դրամ է, որը ներառում է մասնակցություն Ուսումնական կենտրոնում նվազագույնը 40 ակ/ժամ տևողությամբ Ուսումնական կենտրոնի կողմից 2020 թվականին կազմակերպվելիք դասընթացներին: Դասընթացների թեմաներից են՝

  • հարկային և մաքսային օրենսդրության դրույթներ, փոփոխություններ
  • առանձին հարկատեսակներին և հարկային հսկողությանը վերաբերող դրույթներ, փոփոխություններ
  • աշխատանքային օրենսգրքի դրույթներ
  • հարկային վարչարարությանը վերաբերող  այլ դասընթացներ

Բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 25-ը Ուսումնական կենտրոնի հաշվին կատարել վճարում (Երևանի թիվ 1 ՏԳԲ  Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399) և բաժանորդագրվել առցանց կենտրոնի կայքէջում՝ նշելով կազմակերպության անունը, ՀՎՀՀ-ն, ֆիզիկական անձանց դեպքում` մասնակցի անունը, ազգանունը :

Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 060 544 989, 060 544 951 հեռախոսահամարներով:

Անուն

*

Ազգանուն

*

Կազմակերպություն

ՀՎՀՀ

Իրավաբանական հասցեն

Անձնագրային տվյալներ

Էլ. Հասցե

Հեռ

*
75000 Դրամ