ՀՀ Հարկային օրենսգիրք
Ուսումնական կենտրոնը հունվարի 25-ից 29-ը կազմակերպում է «ՀՀ Հարկային օրենսգիրք» թեմայով 4-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին ցանկացողներին կտրվի հավաստագիր:
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ (մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) trainingcenter@taxservice.am էլ. հասցեին և կատարել վճարում (Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399) հաշվեհամարին մինչև հունվարի 25-ը ներառյալ: Դասընթացի արժեքը 36 000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն): Գրանցվել և վճարումը կարող եք կատարել նաև օնլայն:
Դասընթացը կկայանա հայտերի նվազագույն քանակ ապահովելու դեպքում, որի վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել 060 544 989, 060 544 951 հեռախոսահամարներով:
ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը տեղեկացնում է, որ մեր դասընթացների մասնակիցները ունեն հնարավորություն «Հարկային օրենսգիրք 2020»-ը ձեռք բերել 5.000 ՀՀ դրամով 7.000 ՀՀ դրամի փոխարեն, ինչպես նաև «ՀՀ Աշխատանքային օրենսգիրք»-ը՝ 2.000 ՀՀ դրամով և «ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրք»-ը՝ (1-ին և 2-րդ հատորներով) 5.000 ՀՀ դրամով: Գրքերի արժեքները ներառում են ԱԱՀ-ն:
Դասընթացի 1-ին օր՝ հունվարի 25-ին
Ժամ |
ԹԵՄԱ |
Դասախոս |
18:30-20:00 |
Թեմա 4. Եկամտային հարկ |
Մ. Մանուկյան |
20:00-20:15 |
Ընդմիջում (Սրճդադար) |
|
20:15-21:00 |
Թեմա 4. Եկամտային հարկ |
Մ. Մանուկյան |
Դասընթացի 2-րդ օր ՝ հունվարի 26-ին
Ժամ |
ԹԵՄԱ |
Դասախոս |
18:30-20:00 |
Թեմա 1. Հարկային հսկողություն |
Մ. Մկրտչյան |
20:00-20:15 |
Ընդմիջում (Սրճդադար) |
|
20:15-21:45 |
Թեմա 1. Հարկային հսկողություն |
Մ. Մկրտչյան |
Դասընթացի 3-րդ օր՝ հունվարի 27-ին
Ժամ |
ԹԵՄԱ |
Դասախոս |
18:30-20:00 |
Թեմա 3. Շահութահարկ |
Գ. Օհանյան |
20:00-20:15 |
Ընդմիջում (Սրճդադար) |
|
20:15-21:45 |
Թեմա 3. Շահութահարկ |
Գ. Օհանյան |
Դասընթացի 4-րդ օր՝ հունվարի 29-ին
Ժամ |
ԹԵՄԱ |
Դասախոս |
18:30-20:00 |
Թեմա 2. Ավելացված արժեքի հարկ |
Ա. Ալոյան |
20:00-20:15 |
Ընդմիջում (Սրճդադար) |
|
20:15-21:45 |
Թեմա 2. Ավելացված արժեքի հարկ |
Ա. Ալոյան |
Դասընթացի դասավանդողների
ՑԱՆԿ
N |
Անուն, ազգանուն |
Պաշտոն |
1 |
Մկրտիչ Մկրտչյան |
ՀՀ ՊԵԿ Համալիր հարկային ստուգումների վարչության պետի տեղակալ |
2 |
Մարիամ Մանուկյան |
ՀՀ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության hարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի պետ |
3 |
Ասանեթ Ալոյան |
ՀՀ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության hարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 1 բաժնի պետ |
4 |
Գոհար Օհանյան |
ՀՀ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի գլխավոր հարկային տեսուչ |