ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

Վերապատրաստման դասընթաց մաքսային ձեվակերպումների մասնագետների համար

Ուսումնական կենտրոն սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը մաքսային ձևակերպումների մասնագետների համար կազմակերպում է վերապատրաստման 5-օրյա դասընթաց, որի ավարտին անցկացվող թեստավորմանը դրական արդյունք (առնվազն 90%) ստացած մասնագետների որակավորումը կերկարաձգվի 3 տարով: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Իսակով 10 հասցեի 7-րդ հարկի թիվ 701 ուսումնական լսարանում:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է Ուսումնական կենտրոնի-ի էլ. հասցեին՝ trainingcenter@taxservice.am ներկայացնել մասնակցության հայտ (կազմակերպության անվանում, ՀՎՀՀ, մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար), անձնագրի և որակավորման վկայականի պատճեները: Վճարումը պետք է կատարել  (Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399) հաշվեհամարին մինչև  սեպտեմբերի 25-ը ներառյալ: Դասընթացի արժեքը կազմում է 42 000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն): Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 011 801 071, 060 544 989, 060 544 951 հեռախոսահամարներով:

Դասընթացի ծրագիրը ստորև։ 

 

Ուսումնական կենտրոնը տեղեկացնում է, որ մեր դասընթացների մասնակիցները ունեն հնարավորություն «Հարկային օրենսգիրք 2020»-ը ձեռք բերել 5.000 ՀՀ դրամով  7.000 ՀՀ դրամի փոխարեն, ինչպես նաև «ՀՀ Աշխատանքային օրենսգիրք»-ը՝ 2.000 ՀՀ դրամով և  «ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրք»-ը՝ (1-ին և 2-րդ հատորներով) 5.000 ՀՀ դրամով: Գրքերի արժեքները ներառում են ԱԱՀ-ն:

 

Ծանուցում.

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ համաձայն «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 30-րդ և 31-րդ հոդվածների, մաքսային ձևակերպումների որակավորման վկայական ստացած մասնագետը պարտավոր է առնվազն 3 տարին մեկ անգամ վերապատրաստվել: Չվերապատրաստվելու կամ վերապատրաստման բացասական արդյունքի դեպքում մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայականի գործողությունն օրենքով սահմանված կարգով դադարեցվում է (արգելափակվում է մաքսային ձևակերպումների մասնագետի մուտքի հնարավորությունը «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» համակարգ):

 

Մաքսային ձևակերպումների մասնագետների վերապատրաստման դասընթացի

Ծրագիր

 

                   Դասընթացի 1-ին օր՝ սեպտեմբերի 28

   Ժամ

ԹԵՄԱ

Դասախոս

13:00-14:30

Թեմա 1. Մաքսային հայտարարագրում (օրենսդրական դրույթներ)

Մաշա Հարությունյան

14:30-14:45

Ընդմիջում (Սրճդադար)

14:45-16:15

Թեմա 2. «Ապրանքային հայտարարագրերի լրացման կարգ և էլեկտրոնային եղանակով ներկայացում»

Ռիտա Սանասարյան

Լևոն Նալբանդյան

 

     

                 Դասընթացի  2-րդ օր՝ սեպտեմբերի 29

Ժամ

ԹԵՄԱ

Դասախոս

13:00-14:30

Թեմա 2. «Ապրանքային հայտարարագրերի լրացման կարգ և էլեկտրոնային եղանակով ներկայացում» (շարունակություն)

Ռիտա Սանասարյան

Լևոն Նալբանդյան

14:30-14:45

Ընդմիջում (Սրճդադար)

14:45-15:30

Թեմա3.  Մաքսային արժեք

Գարիկ Մինասյան

 

 

                 Դասընթացի  3-րդ օր՝ սեպտեմբերի 30

Ժամ

ԹԵՄԱ

Դասախոս

13:00-13:45

Թեմա 3.  Մաքսային արժեք

Գարիկ Մինասյան

13:45-14:00

Ընդմիջում (Սրճդադար)

14:00-15:30

Թեմա 4. Մաքսային վճարներ և արտոնություններ

Տիգրան Սարգսյան

 

        

                 Դասընթացի  4-րդ օր՝  հոկտեմբերի 1

Ժամ

ԹԵՄԱ

Դասախոս

13:00-14:30

Թեմա 5. Մաքսային ընթացակարգեր

   Սոսե Ստեփանյան

14:30-14:45

Ընդմիջում (Սրճդադար)

14:45-16:15

Թեմա 6. Ոչ սակագնային կարգավորման միջոցներ

Վաղինակ Ջանինյան

 

 

                 Դասընթացի  5-րդ օր՝ հոկտեմբերի 2

Ժամ

ԹԵՄԱ

Դասախոս

13:00-14:30

Թեմա 7. Ապրանքի ծագման երկիր    

Մհեր Ուլիխանյան

14:30-14:45

Ընդմիջում (Սրճդադար)

14:45-15:30

Թեմա 8. Ապրանքների դասակարգում

Արմենակ Մելքոնյան

 

Մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստման դասընթացի

դասավանդողների

 

ԿԱԶՄ

N

Անուն, ազգանուն

Պաշտոն

1

 

Մաշա Հարությունյան

ՀՀ ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Եվրասիական տնտեսական միության օրենսդրության մեթոդական ապահովման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ

2

Լևոն Նալբանդյան

ՀՀ ՊԵԿ Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության Նախագծերի իրականացման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ

3

Ռիտա Սանասարյան

ՀՀ ՊԵԿ Արարատյան մաքսատուն-վարչության Փաստաթղթային հսկողության թիվ 1 բաժնի գլխավոր մաքսային տեսուչ

4

Գարիկ Մինասյան

ՀՀ ՊԵԿ Մաքսային հսկողության վարչության Սակագնային կարգավորման և հսկողության բաժնի պետ

5

Տիգրան Սարգսյան

ՀՀ ՊԵԿ Հետբացթողումային հսկողության վարչության Վերլուծության և տեղեկությունների բաժնի պետ

6

Վաղինակ Ջանինյան

ՀՀ ՊԵԿ Մաքսային հսկողության վարչության  Ոչ սակագնային կարգավորման և մաքսային ընթացակարգերի համակարգման բաժնի պետ

7

Մհեր Ուլիխանյան

ՀՀ ՊԵԿ Մաքսային հսկողության վարչության Սակագնային կարգավորման և հսկողության բաժնի գլխավոր մաքսային տեսուչ

8

Արմենակ Մելքոնյան

ՀՀ ՊԵԿ Մաքսային հսկողության վարչության Դասակարգման և ոչ սակագնային կարգավորման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ

9

Սոսե Ստեփանյան

ՀՀ ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Եվրասիական տնտեսական միության օրենսդրության մեթոդական ապահովման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ, ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի մաքսային մասով դասախոս