ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

Շահութահարկ

Ուսումնական կենտրոնը ապրիլի 13-ից 14-ը կազմակերպում է «Շահութահարկ» թեմայով 2-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին ցանկացողներին կտրվի հավաստագիր:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ (մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) trainingcenter@taxservice.am էլ. հասցեին և կատարել վճարում (Երևանի թիվ 1 ՏԳԲ  Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399) հաշվեհամարին մինչև ապրիլի 13-ը ներառյալ: Դասընթացի արժեքը 22.000 ՀՀ դրամ է (ներառյալ ԱԱՀ): Գրանցվել կարող եք նաև օնլայն:

Դասընթացը կկայանա հայտերի նվազագույն քանակ ապահովելու դեպքում, որի վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել 060 544 989, 060 544 951 հեռախոսահամարներով:

      ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը տեղեկացնում է, որ մեր դասընթացների մասնակիցները ունեն հնարավորություն «Հարկային օրենսգիրք 2020»-ը ձեռք բերել 3.500 ՀՀ դրամով  5.000 ՀՀ դրամի փոխարեն, ինչպես նաև «ՀՀ Աշխատանքային օրենսգիրք»-ը՝ 2.000 ՀՀ դրամով և «ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրք»-ը՝ (1-ին և 2-րդ հատորներով) 5.000 ՀՀ դրամով: Գրքերի արժեքները ներառում են ԱԱՀ-ն:

 

Դասընթացի 1-ին օր՝ ապրիլի 13-ին

Ժամ

ԹԵՄԱ 

  Դասախոս

18:30-19:15

Թեմա 1. Շահութահարկի կանխավճարների հաշվարկման առանձնահատկությունները,

Թեմա 2. Ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց ստացվող շահաբաժինների հարկման առանձնահատկությունները

    Գ. Օհանյան        

19:15-20:00

Թեմա 3. Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների հաշվարկման առանձնահատկությունները,

Թեմա 4. Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վրա կատարված ծախսերը կապիտալ կամ ընթացիկ ծախսեր բնորոշելու հետ կապված առանձնահատկությունները

    Գ. Օհանյան        

20:00-20:15

Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:00

Թեմա 5. Շահութահարկի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից ծախսերի նվազեցման հետ կապված առանձնահատկությունները

    Գ. Օհանյան        

     

Դասընթացի  2-րդ օր ՝ ապրիլի 14-ին

 

Ժամ

ԹԵՄԱ

    Դասախոս

18:30-19:15

Թեմա 6. Շահութահարկի հաշվարկման նպատակով անհատույց ստացված և տրամադրված ակտիվների հաշվառման առանձնահատկությունները,

Թեմա 7. Շենքերի, շինությունների, բնակելի կամ այլ տարածքների օտարման, վարձակալության, ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու (վերցնելու) գործարքների մասով առանձնահատկությունները

    Գ. Օհանյան        

19:15-20:00

Թեմա 8. Կորուստների համախառն եկամտից նվազեցման, փաստաթղթավորման կարգն ու առանձնահատկությունները

    Գ. Օհանյան        

20:00-20:15

Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:00

Թեմա 9. Ոչ ռեզիդենտների շահութահարկով հարկման առանձնահատկությունները

    Գ. Օհանյան        

     

Դասընթացի դասավանդող(ներ)ի

 

ՑԱՆԿ

 

N

Անուն, ազգանուն

Պաշտոն

1

Գոհար Օհանյան

ՀՀ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի գլխավոր հարկային տեսուչ

Անուն

*

Ազգանուն

*

Կազմակերպություն

ՀՎՀՀ

Իրավաբանական հասցեն

Անձնագրային տվյալներ

Էլ. Հասցե

Հեռ

*
22000 Դրամ