Շահութահարկ
Ուսումնական կենտրոնը դեկտեմբերի 10-ից 11-ը կազմակերպում է «Շահութահարկ» թեմայով 2-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում:
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ (մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) trainingcenter@taxservice.am էլ. հասցեին և կատարել վճարում (Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399) հաշվեհամարին մինչև դեկտեմբերի 9-ը ներառյալ: Դասընթացի արժեքը 18.000 ՀՀ դրամ է (ներառյալ ԱԱՀ): Գրանցվել և վճարումը կարող եք կատարել նաև օնլայն:
Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 060 544 989, 060 544 951 հեռախոսահամարներով:
Դասընթացի 1-ին օր՝ դեկտեմբերի 10-ին
Ժամ |
ԹԵՄԱ |
Դասախոս |
18:30-19:15 |
Թեմա 1. Շահութահարկի կանխավճարների հաշվարկման առանձնահատկությունները, Թեմա 2. Ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց ստացվող շահաբաժինների հարկման առանձնահատկությունները |
Գ. Օհանյան |
19:15-20:00 |
Թեմա 3. Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների հաշվարկման առանձնահատկությունները, Թեմա 4. Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վրա կատարված ծախսերը կապիտալ կամ ընթացիկ ծախսեր բնորոշելու հետ կապված առանձնահատկությունները |
Գ. Օհանյան |
20:00-20:15 |
Ընդմիջում (Սրճդադար) |
|
20:15-21:00 |
Թեմա 5. Շահութահարկի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից ծախսերի նվազեցման հետ կապված առանձնահատկությունները |
Գ. Օհանյան |
Դասընթացի 2-րդ օր ՝ դեկտեմբերի 11-ին
Ժամ |
ԹԵՄԱ |
Դասախոս |
18:30-19:15 |
Թեմա 6. Շահութահարկի հաշվարկման նպատակով անհատույց ստացված և տրամադրված ակտիվների հաշվառման առանձնահատկությունները, Թեմա 7. Շենքերի, շինությունների, բնակելի կամ այլ տարածքների օտարման, վարձակալության, ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու (վերցնելու) գործարքների մասով առանձնահատկությունները |
Գ. Օհանյան |
19:15-20:00 |
Թեմա 8. Կորուստների համախառն եկամտից նվազեցման, փաստաթղթավորման կարգն ու առանձնահատկությունները |
Գ. Օհանյան |
20:00-20:15 |
Ընդմիջում (Սրճդադար) |
|
20:15-21:00 |
Թեմա 9. Ոչ ռեզիդենտների շահութահարկով հարկման առանձնահատկությունները |
Գ. Օհանյան |
Դասընթացի դասավանդող(ներ)ի
ՑԱՆԿ
N |
Անուն, ազգանուն |
Պաշտոն |
1 |
Գոհար Օհանյան |
ՀՀ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի գլխավոր հարկային տեսուչ |