ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

Շիրակի մարզում կառուցվող ԱՏԳ սպասարկման կենտրոնում մաքսային ձեվակերպումների իրականցնող մասնագետների պատրաստման համար նախապատրաստական դասընթաց

Շիրակի մարզում կառուցվող ԱՏԳ սպասարկման կենտրոնում ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների հետ կապված որոշ գործառնություններ իրականցնող մասնագետների պատրաստման համար ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը օգոստոսի 20-ից կազմակերպում է անվճար նախապատրաստական դասընթաց:  Դասընթացը տեղի կունենա ք. Գյումրի, Հովսեփյան 1 հասցեում:

Դասընթացին կարող են մասնակցել տնտեսագիտական կամ հարակից մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող, ինչպես նաև անգլերեն և ռուսերեն լեզուների բավարար իմացություն ունեցող ՀՀ քաղաքացիները:

Դասընթացը ներառում է ընդհանուր գիտելիքներ մաքսային արժեքի, մաքսային վճարների, մաքսային հայտարարագրման, մաքսային ձևակերպումների վերաբերյալ, ինչպես նաև գործնական մաս մաքսային կետ-բաժնում:

Դասընթացին մասնակցել ցանկացողները պետք է Ուսումնական կենտրոնի էլեկտրոնային փոստին (trainingcenter@taxservice.am) մինչև ս/թ օգոստոսի 15-ը ուղարկեն հետևյալ փաստաթղթերը.

  • Ինքնակենսագրական (CV),
  • Անձնագրի լուսապատճե (scan),
  • Դիպլոմի լուսապատճե (scan):

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել՝ 011 801 071 կամ 060 544 988: