ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

Աշխատանքային օրենսգրքի դրույթներ, կիրառման առանձնահատկություններ, կադրային գործի վարում

Ուսումնական կենտրոնը մայիսի 7-ին կազմակերպում է «Աշխատանքային օրենսգրքի դրույթներ, կիրառման առանձնահատկություններ, կադրային գործի վարում» թեմայով 1-օրյա հեռավար (օնլայն) դասընթաց: Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվի հավաստագիր և «Աշխատանքային օրենսգրք» ժողովածու, որոնք մասնակիցները կարող են վերցնել Ահարոնյան 12/3 հասցեից: Դասընթացը կանցկացվի Skype For Business ծրագրով:       

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ (մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) trainingcenter@taxservice.am էլ. հասցեին և կատարել վճարում (Երևանի թիվ 1 ՏԳԲ  Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399) հաշվեհամարին մինչև մայիսի 6-ը ներառյալ: Դասընթացի արժեքը 16000 ՀՀ դրամ է (ներառյալ ԱԱՀ): Գրանցվել և վճարումը կարող եք կատարել նաև օնլայն:

Դասընթացը կկայանա հայտերի նվազագույն քանակ ապահովելու դեպքում, որի վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել   060 544 951, 060 544 988 հեռախոսահամարներով:

          

մայիսի 7-ին

 

Ժամ

ԹԵՄԱ

Դասախոս

18:30-20:00

Թեմա 1. Աշխատանքային օրենսգրքի դրույթներ, կիրառման առանձնահատկություններ

Արմինե Մաթոսյան        

20:00-20:15

Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:45

Թեմա 2. Կադրային գործի վարում

Արմինե Մաթոսյան   

 

 

 

Դասընթացի դասավանդող(ներ)ի

ՑԱՆԿ

N

Անուն, ազգանուն

Պաշտոն

1

Արմինե Մաթոսյան

ՀՀ Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի աշխատանքի վարձատրության քաղաքականության վարչության պետ