Վերանայված Կիոտոյի Կոնվենցիա
Համաշխարհային մաքսային կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում Հայաստան են այցելել ՀՄԿ երկու փորձագետ, որոնց մասնակցությամբ ՀՀ ԿԱ ՊԵԿ ուսումնական կենտրոնում 2016 թվականի ապրիլի 25-ից 29-ը անց է կացվել «Վերանայված Կիոտոյի Կոնվենցիա» թեմայով աշխատաժողով:
ՀՀ-ն, անդամակցելով Կիոտոյի վերանայված կոնվենցիային 2013թ., ստանձնել է մի շարք պարտավորություններ մասնավորապես `
· աջակցել մաքսային ընթացակարգերի պարզեցմանն ու ներդաշնակեցմանը և պահպանել Կոնվենցիայով սահմանված ստանդարտները, անցումային ստանդարտները և առաջարկվող գործելակերպը,
· տուրքերի և հարկերի դրույքաչափերը հրատարակել պաշտոնական հրատարակություններում,
· մաքսային հսկողության ենթարկել բոլոր ապրանքները` ներառյալ փոխադրամիջոցները, որոնք մուտք են գործում մաքսային տարածք կամ դուրս են գալիս այդ տարածքից,
· ստեղծել հավասարապես բարենպաստ պայմաններ մաքսային գործողությունների համար, որոնք իրականացվում են անձի կամ երրորդ կողմի միջոցով,
· ազգային օրենսդրությամբ սահմանել մաքսային հարցերով բողոքարկման իրավունք, ինչպես նաև մաքսային ծառայությանը նախնական բողոք ներկայացնելու իրավունք և այլն:
Աշխատաժողովի նպատակն էր բարձրացնել ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային մարմնի ծառայողների՝ «Վերանայված Կիոտոյի Կոնվենցիա»-ի վերաբերյալ իրազեկման մակարդակը, քննարկել և պարզաբանել առաջացած հարցերը: Աշխատանքային ժողովին մասնակցել են ՀՀ ԿԱ ՊԵԿ վերադաս մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների, մաքսատների և մաքսային կետերի աշխատակիցներ: Աշխատաժողովի ավարտին միջոցառման մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր: