ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

Ուսումնական դասընթացներ

Ուսումնական կենտրոնը կազմակերպում է ուսումնական դասընթացներ ՀՀ հարկային և մաքսային մարմիններում ծառայողների համար: Դասընթացերի մասնակիցները ծանոթանում են հարկային և մաքսային օրենքներին, կատարված փոփոխություններին և լրացումներին: Բարելավվում է մասնագետների օտար լեզվի իմացությունը, ներկայացվում են վարվելակերպի նորմերը և ներկայացվում են փաստաթղթաշրջանառության օգտագործվող ծրագրերը: 

 

Անցկացված 2020թ

 

Անցկացված 2019թ

 

Անցկացված 2018թ

 

 

2014 թվականին Ուսումնական կենտրոնի կողմից անցկացվել են թվով 64 ուսումնական դասընթաց հարկային և մաքսային ծառայողների համար՝ 475 ակ/ժամ տևողությամբ: Դասընթացներին մասնակցել են թվով 1457 ունկնդիր:

 

2015 թվականին Ուսումնական կենտրոնի կողմից անցկացվել են թվով 70 ուսումնական դասընթաց հարկային և մաքսային ծառայողների համար՝ 653 ակ/ժամ տևողությամբ: Դասընթացներին մասնակցել են թվով 1526 ունկնդիր:

 

2016 թվականին իրականցվել են Ուսումնական դասընթացներ հարկային և մաքսային ծառայողների (նաև ԼՂՀ հարկային և մաքսային ծառայողների) համար: Անցկացվել են թվով 67 դասընթաց՝ 549 ակ/ժամ տևողությամբ, որոնց մասնակցել է 1251 հարկային և մաքսային ծառայող:

 

2017 թվականին իրականցվել են Ուսումնական դասընթացներ հարկային և մաքսային ծառայողների (նաև ԼՂՀ հարկային և մաքսային ծառայողների) համար: Անցկացվել են 75 դասընթաց՝ 750 ակ/ժամ տևողությամբ, որոնց մասնակցել  1558 հարկային և մաքսային ծառայող: