ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

Շահութահարկ

Ուսումնական կենտրոնը հունիսի 26-ից 27-ը կազմակերպում է «Շահութահարկ» թեմայով 2-օրյա դասընթաց` ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխություներին համապատասխան: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ (մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) trainingcenter@taxservice.am էլ. հասցեին և կատարել վճարում (Երևանի թիվ 1 ՏԳԲ  Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399) հաշվեհամարին մինչև հունիսի 25-ը ներառյալ: Դասընթացի արժեքը 18.000 ՀՀ դրամ է (ներառյալ ԱԱՀ): Գրանցվել և վճարումը կարող եք կատարել նաև օնլայն:

 Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 060 544 989, 060 544 951 հեռախոսահամարներով:

 

 Դասընթացի 1-ին օր՝ հունիսի 26-ին

Ժամ

ԹԵՄԱ

Դասախոս

18:30-19:15

Թեմա 1. Շահութահարկի կանխավճարների հաշվարկման առանձնահատկությունները,

Թեմա 2. Ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց ստացվող շահաբաժինների հարկման առանձնահատկությունները

Գ. Օհանյան        

19:15-20:00

Թեմա 3. Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների հաշվարկման առանձնահատկությունները,

Թեմա 4. Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վրա կատարված ծախսերը կապիտալ կամ ընթացիկ ծախսեր բնորոշելու հետ կապված առանձնահատկությունները

Գ. Օհանյան        

20:00-20:15

Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:00

Թեմա 5. Շահութահարկի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից ծախսերի նվազեցման հետ կապված առանձնահատկությունները

Գ. Օհանյան        

 

      

Դասընթացի  2-րդ օր ՝ հունիսի 27-ին

Ժամ

ԹԵՄԱ

Դասախոս

18:30-19:15

Թեմա 6. Շահութահարկի հաշվարկման նպատակով անհատույց ստացված և տրամադրված ակտիվների հաշվառման առանձնահատկությունները,

Թեմա 7. Շենքերի, շինությունների, բնակելի կամ այլ տարածքների օտարման, վարձակալության, ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու (վերցնելու) գործարքների մասով առանձնահատկությունները

Գ. Օհանյան        

19:15-20:00

Թեմա 8. Կորուստների համախառն եկամտից նվազեցման, փաստաթղթավորման կարգն ու առանձնահատկությունները

Գ. Օհանյան        

20:00-20:15

Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:00

Թեմա 9. Ոչ ռեզիդենտների շահութահարկով հարկման առանձնահատկությունները

Գ. Օհանյան        

 

     

Դասընթացի դասավանդող(ներ)ի

ՑԱՆԿ

N

Անուն, ազգանուն

Պաշտոն

1

Գոհար Օհանյան

ՀՀ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի գլխավոր հարկային տեսուչ

Անուն

*

Ազգանուն

*

Կազմակերպություն

ՀՎՀՀ

Իրավաբանական հասցեն

Անձնագրային տվյալներ

Էլ. Հասցե

Հեռ

*
18000 Դրամ