ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

Նորություններ

  • Ուսումնական կենտրոնը շարունակում է կազմակերպել անվճար դասընթացներ ՀՀ մարզերի սկսնակ գործարարների եվ գործարարությամբ զբաղվել ցանկացողների համար

    2019թ հոկտեմբերի 19-ին Գյումրի և հոկտեմբերի 20-ին Վանաձոր քաղաքներում Ուսումնական կենտրոնի կողմից անցկացվել են «Հարկային օրենսդրություն սկսնակ գործարարների և գործարարությամբ զբաղվել ցանկացողների համար» թեմայով անվճար դասընթացներ ՀՀ մարզերի սկսնակ գործարարների և գործարարությամբ զբաղվել ցանկացողների համար: Դասընթացին ներկայացվել են ձեռնարկչատիրությամբ զբաղվելու առանձնահատկությունները, հարկային մարմնում հաշվառման ընթացակարգերը, հարկային հաշվարկների և այլ փաստաթղթերի ներկայացումը, ՀՀ-ում գործող հարկման համակարգերի ընդհանուր բնութագրերը: Իրականացվել է բիզնես գաղափարների փոխանակում: Դիտել լուսանկարները