ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

Նորություններ

  • Ուսումնական կենտրոնը Գյումրի քաղաքում իրականացրել է նախապատրաստական դասընթացներ՝ Շիրակի մարզում կառուցվող ԱՏԳ սպասարկման կենտրոնում ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեվակերպումների հետ կապված որոշ գործառնություններ իրականցնող մասնագետների աշխատանքի ընդունվելու համար

    Շիրակի մարզում կառուցվող ԱՏԳ սպասարկման կենտրոնում ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների հետ կապված որոշ գործառնություններ իրականցնող մասնագետների աշխատանքի ընդունվելու համար նախապատրաստական դասընթացին մասնակցելու համար ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը ստացել է ավելի քան 500 հայտ: Ներկայացված հայտերի ուսումնասիրության (ներկայացված փաստաթղթերի ամբողջականության ստուգում) արդյունքում բավարար են գնահատվել  486 հայտատուների հայտեր և հրավիրվել են անգլերեն և ռուսերեն լեզուների իմացության ստուգման: Օգոստոսի 16-ին և 17-ին ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը Գյումրի քաղաքում 16 խմբի համար կազմակերպել է օտար լեզուների իմացության թեստավորում, որին մասնակցել են 411 հայտատու: Օտար լեզուների իմացության թեստավորման արդյունքում 117 մասնակիցների համար 4 խմբով Գյումրի քաղաքում կազմակերպվել են 3-օրյա (21 ակ/ժամ տևողությամբ) մասնագիտական տեսական դասընթացներ, որոնց փաստացի մասնակցել է և ամփոփիչ թեստավորում է անցել  98 ունկնդիր: Ամփոփիչ քննության արդյունքում 77 մասնակիցները հնարավորություն են ստացել 7-օրյա գործնական պրակտիկա անցնելու ՀՀ ՊԵԿ համապատասխան ստորաբաժանումներում: Դիտել լուսանկարները