ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

Նորություններ

  • Գլոբալ ֆորումի, Ասիական զարգացման բանկի փորձագետների եվ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների համատեղ աշխատաժողով՝ Ուսումնական կենտրոնում

    Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ հոկտեմբերի 7-ից 9-ը՝ Ուսումնական կենտրոնում կազմակերպվել է Գլոբալ ֆորումի, Ասիական զարգացման բանկի փորձագետների և կոմիտեի աշխատակիցների համատեղ աշխատաժողովը: Աշխատաժողովի նպատակն է կատարելագործել ՊԵԿ կարողությունները՝ միջազգային պայմանագրերի շրջանակում տեղեկությունների փոխանակման գործընթացը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու, ինչպես նաև միջազգային հարցումների արդյունքում ձեռքբերված տեղեկություններով կատարված վերլուծությունները որպես հարկային վարչարարության իրականացման ժամանակակից գործիք օգտագործելու համատեքստում: ՊԵԿ աշխատակիցներին փորձագետները ներկայացրել են տեղեկությունների փոխանակման միջազգային չափանիշները, որոնք մշակվել են աշխարհում գործող՝  կրկնակի հարկումը բացառող կամ տեղեկությունների փոխանակման վերաբերյալ միջազգային 7000 համաձայնագրերի հիման վրա: Անդրադարձ է եղել նաև հարցումներ մշակելու մեխանիզմներին, որոնք ավելի արդյունավետ կդարձնեն տեղեկությունների փոխանակման գործընթացը: