ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

Նորություններ

  • ԱՂԵՏՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԹԵՄԱՅՈՎ ՍԵՄԻՆԱՐ

    2021թ-ի փետրվարի 24-ին Ուսումնական կենտրոնում՝ Պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ անց է կացվել սեմինար աղետների ժամանակ  վարվելակերպի կանոններով իրականացվող միջոցառումների կազմակերպումը թեմայով: Սեմինարն անցկացվել  է ՊԵԿ ներքին անվտանգության վարչության զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության կազմակերպման բաժնի աշխատակիցների և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ստորաբաժանման ու «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի աշխատակիցների նախաձեռնությամբ: 
    Ներկայացվել են աղետների ժամանակ Պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ծառայության կողմից իրականացվող միջոցառումներն ու կատարվող աշխատանքները: