Նորություններ
-
ԱՂԵՏՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԹԵՄԱՅՈՎ ՍԵՄԻՆԱՐ
Կարդալ ավելինՈւսումնական կենտրոնում՝ Պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ անց է կացվել սեմինար աղետների ժամանակ վարվելակերպի կանոններով իրականացվող միջոցառումների կազմակերպումը թեմայով: Սեմինարն անցկացվել է ՊԵԿ ներքին անվտանգության վարչության զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության կազմակերպման բաժնի աշխատակիցների և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ստորաբաժանման ու «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի աշխատակիցների նախաձեռնությամբ:
Ներկայացվել են աղետների ժամանակ Պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ծառայության կողմից իրականացվող միջոցառումներն ու կատարվող աշխատանքները: -
Ուսումնական կենտրոնի կողմից հրատարակվել են «Հարկային օրենսգիրք 2020»-ը
Կարդալ ավելինՈւսումնական կենտրոնը տեղեկացնում է, որ 2020 թվականի հունվարի 15-ից «Հարկային օրենսգիրք 2020»-ը վաճառվում է 5.000 ՀՀ դրամով (ներառյալ ԱԱՀ) նախկին 7.000 ՀՀ դրամի փոխարեն: 3 և ավել օրինակ գնելու դեպքում գիրքը կարող եք ձեռք բերել 3500 դրամով։ Գիրքը կարող եք ձեռք բերել ք. Երևան Ահարոնյան 12/3 (հեռ. 060 544 988) և Կոմիտաս 35 (հեռ. 011 544 194) հասցեներից կամ պատվիրել անվճար առաքում ՀՀ ողջ տարածքում http://training-center.am/am/training/2020 հղումով: ՀՀ մարզեր առաքումն իրականացավում է փոստային եղանակով:
-
Վաճառքում է «ՀՀ Աշխատանքային օրենսգիրք»-ը
Կարդալ ավելինՈւսումնական կենտրոնը տեղեկացնում է, որ 2020 թվականի հուլիսի 1-ից վաճառվում է «ՀՀ Աշխատանքային օրենսգիրք»-ը, որի արժեքը 2000 ՀՀ դրամ է (ներառյալ ԱԱՀ):
Գիրքը կարող եք ձեռք բերել ք. Երևան Ահարոնյան 12/3 (հեռ. 060 544 988) և Կոմիտաս 35 (հեռ.011 544 194) հասցեներից:
-
Ուսումնական կենտրոնը շարունակում է կազմակերպել անվճար դասընթացներ ՀՀ մարզերի սկսնակ գործարարների եվ գործարարությամբ զբաղվել ցանկացողների համար
Կարդալ ավելին2019թ նոյեմբերի 2-ին Սևան, նոյեմբերի 3-ին Հրազդան և նոյեմբերի 16-ին Եղեգնաձոր քաղաքներում Ուսումնական կենտրոնի կողմից անցկացվել են «Հարկային օրենսդրություն սկսնակ գործարարների և գործարարությամբ զբաղվել ցանկացողների համար» թեմայով անվճար դասընթացներ ՀՀ մարզերի սկսնակ գործարարների և գործարարությամբ զբաղվել ցանկացողների համար: Դասընթացին ներկայացվել են ձեռնարկչատիրությամբ զբաղվելու առանձնահատկությունները, հարկային մարմնում հաշվառման ընթացակարգերը, հարկային հաշվարկների և այլ փաստաթղթերի ներկայացումը, ՀՀ-ում գործող հարկման համակարգերի ընդհանուր բնութագրերը: Իրականացվել է բիզնես գաղափարների փոխանակում: Դասընթացներին մասնակցել են շուրջ 80 մասնակից: Դիտել լուսանկարները