ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

Հայտարարություններ

  • Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները ՀՀ-ում

    Ուսումնական կենտրոնը հուլիսի 29-ից 30-ը կազմակերպում է «Տրանսֆերային գնագոյացման համադրելիության վերլուծություն և փաստաթղթավորում» թեմայով 2-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր:

    Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ (մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) trainingcenter@taxservice.am էլ. հասցեին կամ գրանցվել առցանց և կատարել վճարում (Երևանի թիվ 1 ՏԳԲ  Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399) հաշվեհամարին մինչև հուլիսի 29-ը ներառյալ: Դասընթացի արժեքը 22.000 ՀՀ դրամ է   

     

    (ներառյալ ԱԱՀ):

    Դասընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել 060 544 989, 060 544 951 հեռախոսահամարներով:  

    ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը տեղեկացնում է, որ մեր դասընթացների մասնակիցները ունեն հնարավորություն «Հարկային օրենսգիրք 2020»-ը ձեռք բերել 3.500 ՀՀ դրամով  5.000 ՀՀ դրամի փոխարեն, ինչպես նաև «ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրք»-ը՝ (1-ին և 2-րդ հատորներով) 5.000 ՀՀ դրամով: Գրքերի արժեքները ներառում են ԱԱՀ-ն:

               

               Դասընթացի 1-ին օր՝ հուլիսի 29-ին

     

    Ժամ

    ԹԵՄԱ

    Դասախոս

    18:30-19:15

    Թեմա 1. ՀՀ հարկային օրենսգրքի (Գլուխ 73-րդ),

    Ն. Ավետիսյան

    19:15-20:00

    Թեմա 2. Փոխկապակցված հարկ վճարողներ

    Ն. Ավետիսյան

    20:00-20:15

    Ընդմիջում (Սրճդադար)

    20:15-21:00

    Թեմա 3. Վերահսկվող գործարքներ

    Թեմա 4. Համադրելիության չափանիշներ և համադրելիների որոնման աղբյուրներ

    Ն. Ավետիսյան

               Դասընթացի  2-րդ օր ՝ հուլիսի 30-ին

     

    Ժամ

    ԹԵՄԱ

    Դասախոս

    18:30-19:15

    Թեմա 5. Համադրելիության վերլուծություն

    Ն. Ավետիսյան

    19:15-20:00

    Թեմա 6. Տրանսֆերային գնագոյացման մեթոդի ընտրություն

    Ն. Ավետիսյան

    20:00-20:15

    Ընդմիջում (Սրճդադար)

    20:15-21:00

    Թեմա 7. Փաստաթղթավորում

    Թեմա 8. Պարզած ձեռքի հեռավորության տիրույթի հաշվարկ

    Ն. Ավետիսյան

     

    Դասընթացի դասավանդող(ներ)ի

    ՑԱՆԿ

    N

    Անուն, ազգանուն

    Պաշտոն

    1

    Նաիրուհի Ավետիսյան

    ՀՀ ՊԵԿ Միջազգային համագործակցության վարչության Տրանսֆերային գնագոյացման և հարկային համագործակցության բաժնի պետ /ժթ./