ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

Հայտարարություններ

  • Սնանկության վարույթների առանձնահատկությունները

    Ուսումնական կենտրոնը հունիսի 9-ից 10կազմակերպում է «Սնանկության վարույթների առանձնահատկությունները» թեմայով 2-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին ցանկացողներին կտրվի հավաստագիր:

    Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ (մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) trainingcenter@taxservice.am էլ. հասցեին և կատարել վճարում (Երևանի թիվ 1 ՏԳԲ  Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399) հաշվեհամարին մինչև հունիսի 9 ներառյալ: Դասընթացի արժեքը 22 000 ՀՀ դրամ է (ներառյալ ԱԱՀ): Գրանցվել կարող եք նաև օնլայն:

    Դասընթացը կկայանա հայտերի նվազագույն քանակ ապահովելու դեպքում, որի վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել 060 544 989, 060 544 951 հեռախոսահամարներով:

    ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը տեղեկացնում է, որ մեր դասընթացների մասնակիցները ունեն հնարավորություն «Հարկային օրենսգիրք 2020»-ը ձեռք բերել 3.500 ՀՀ դրամով  5.000 ՀՀ դրամի փոխարեն, ինչպես նաև «ՀՀ Աշխատանքային օրենսգիրք»-ը՝ 2.000 ՀՀ դրամով և «ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրք»-ը՝ (1-ին և 2-րդ հատորներով) 5.000 ՀՀ դրամով: Գրքերի արժեքները ներառում են ԱԱՀ-ն:

     

    Դասընթացի 1-ին օր՝ հունիսի 9-ին

     

    Ժամ

    ԹԵՄԱ

    Դասախոս

    18:30-19:15

    Թեմա 1. Սնանկության ինստիտուտի ընդհանուր բնութագիրը

    Մակար Եղիազարյան

    19:15-20:00

    Թեմա 2 Սնանկ ճանաչվելու հետևանքները

    Մակար Եղիազարյան

    20:00-20:15

    Ընդմիջում (Սրճդադար)

    20:15-21:00

    Թեմա 3. Սնանկության կառավարչի լիազորությունները

    Մակար Եղիազարյան

     

    Դասընթացի  2-րդ օր ՝ հունիսի 10-ին

     

    Ժամ

    ԹԵՄԱ

    Դասախոս

    18:30-19:15

    Թեմա 3. Առողջացման ծրագիրը սնանկության վարույթում

    Մակար Եղիազարյան

    19:15-20:00

    Թեմա 4. Սնանկության գործի ավարտը և դրա հետևանքները

    Մակար Եղիազարյան

    20:00-20:15

    Ընդմիջում (Սրճդադար)

    20:15-21:00

    Թեմա 5. Սնանկության վտանգի վարույթի առանձնահատկությունները

    Մակար Եղիազարյան

     

    Դասընթացի դասավանդող(ներ)ի

    ՑԱՆԿ

    N

    Անուն, ազգանուն

    Պաշտոն

     

    1

    Մակար Եղիազարյան

    «Եղիազարյան և գործընկերներ» իրավաբանական գրասենյակի տնօրեն, փաստաբան, Սնանկության գործերով կառավարիչ, «Ինսոլ» միջազգային կազմակերպության անդամ (International Association of Restructing, Insolvency & Bankruptcy Professionals), ԵՊՀ դասախոս, Իլինոյսի տեխնոլոգիական համալսարանի Չիկագո-Քենթ իրավունքի քոլեջի շրջանավարտ (Սնանկության խնդիրների վերաբերյալ մագիստրոսական կրթություն)