Հայտարարություններ
-
ԴԱՍԸՆԹԱՑ «ՀՀ Հարկային օրենսգիրք» ԹԵՄԱՅՈՎ
Ուսումնական կենտրոնը մարտի 9-ից 12-ը կազմակերպում է «ՀՀ Հարկային օրենսգիրք» թեմայով 4-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին ցանկացողներին կտրվի հավաստագիր:
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ (մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) trainingcenter@taxservice.am էլ. հասցեին և կատարել վճարում (Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399) հաշվեհամարին մինչև մարտի 9-ը ներառյալ: Դասընթացի արժեքը 36 000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն): Գրանցվել և վճարումը կարող եք կատարել նաև օնլայն:
Դասընթացը կկայանա հայտերի նվազագույն քանակ ապահովելու դեպքում, որի վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել 060 544 989, 060 544 951 հեռախոսահամարներով:
ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը տեղեկացնում է, որ մեր դասընթացների մասնակիցները ունեն հնարավորություն «Հարկային օրենսգիրք 2020»-ը ձեռք բերել 5.000 ՀՀ դրամով 7.000 ՀՀ դրամի փոխարեն, ինչպես նաև «ՀՀ Աշխատանքային օրենսգիրք»-ը՝ 2.000 ՀՀ դրամով և «ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրք»-ը՝ (1-ին և 2-րդ հատորներով) 5.000 ՀՀ դրամով: Գրքերի արժեքները ներառում են ԱԱՀ-ն:
Դասընթացի 1-ին օր՝ մարտի 9-ին
Ժամ
ԹԵՄԱ
Դասախոս
18:30-20:00
Թեմա 1. Ավելացված արժեքի հարկ
Լ. Մկրտչյան
20:00-20:15
Ընդմիջում (Սրճդադար)
20:15-21:45
Թեմա 1. Ավելացված արժեքի հարկ
Լ. Մկրտչյան
Դասընթացի 2-րդ օր ՝ մարտի 10-ին
Ժամ
ԹԵՄԱ
Դասախոս
18:30-20:00
Թեմա 2. Շահութահարկ
Գ. Օհանյան
20:00-20:15
Ընդմիջում (Սրճդադար)
20:15-21:45
Թեմա 2. Շահութահարկ
Գ. Օհանյան
Դասընթացի 3-րդ օր՝ մարտի 11-ին
Ժամ
ԹԵՄԱ
Դասախոս
18:30-20:00
Թեմա 3. Եկամտային հարկ
Մ. Մանուկյան
20:00-20:15
Ընդմիջում (Սրճդադար)
20:15-21:00
Թեմա 3. Եկամտային հարկ
Մ. Մանուկյան
Դասընթացի 4-րդ օր՝ մարտի 12-ին
Ժամ
ԹԵՄԱ
Դասախոս
18:30-20:00
Թեմա 4. Հարկային հսկողություն
Մ. Մկրտչյան
20:00-20:15
Ընդմիջում (Սրճդադար)
20:15-21:45
Թեմա 4. Հարկային հսկողություն
Մ. Մկրտչյան
Դասընթացի դասավանդողների
ՑԱՆԿ
N
Անուն, ազգանուն
Պաշտոն
1
Մկրտիչ Մկրտչյան
ՀՀ ՊԵԿ Համալիր հարկային ստուգումների վարչության պետի տեղակալ
2
Լուսինե Մկրտչյան
ՀՀ ՊԵԿ Հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետի տեղակալ
3
Մարիամ Մանուկյան
ՀՀ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության hարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի պետ
4
Գոհար Օհանյան
ՀՀ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի գլխավոր հարկային տեսուչ