Հայտարարություններ
-
Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները ՀՀ-ում
Ուսումնական կենտրոնը մարտի 18-ից 19-ը կազմակերպում է «Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները ՀՀ-ում» թեմայով 2-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին ցանկացողներին կտրվի հավաստագիր:
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ (մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) trainingcenter@taxservice.am էլ. հասցեին և կատարել վճարում (Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399) հաշվեհամարին մինչև մարտի 17-ը ներառյալ: Դասընթացի արժեքը 22.000 ՀՀ դրամ է (ներառյալ ԱԱՀ): Գրանցվել կարող եք նաև օնլայն:
Դասընթացը կկայանա հայտերի նվազագույն քանակ ապահովելու դեպքում, որի վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել 060 544 989, 060 544 951 հեռախոսահամարներով:
ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը տեղեկացնում է, որ մեր դասընթացների մասնակիցները ունեն հնարավորություն «Հարկային օրենսգիրք 2020»-ը ձեռք բերել 5.000 ՀՀ դրամով 7.000 ՀՀ դրամի փոխարեն, ինչպես նաև «ՀՀ Աշխատանքային օրենսգիրք»-ը՝ 2.000 ՀՀ դրամով և «ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրք»-ը՝ (1-ին և 2-րդ հատորներով) 5.000 ՀՀ դրամով: Գրքերի արժեքները ներառում են ԱԱՀ-ն:
Դասընթացի 1-ին օր՝ մարտի 18-ին
Ժամ
ԹԵՄԱ
Դասախոս
18:30-19:15
Թեմա 1. Տրանսֆերային գնագոյացման միջազգային մոտեցումներ,
Թեմա 2. ՀՀ հարկային օրենսգիրք, գլուխ 73, ընդհանուր մոտեցումներ
Ն. Ավետիսյան
19:15-20:00
Թեմա 3. Փոխկապակցված անձինք
Ն. Ավետիսյան
20:00-20:15
Ընդմիջում (Սրճդադար)
20:15-21:00
Թեմա 4. Ծանուցման ձև,
Թեմա 5. Փաստաթղթավորում
Ն. Ավետիսյան
Դասընթացի 2-րդ օր՝ մարտի 19-ին
Ժամ
ԹԵՄԱ
Դասախոս
18:30-19:15
Թեմա 6. Համադրելիություն
Ն. Ավետիսյան
19:15-20:00
Թեմա 7. Տրանսֆերային գնագոյացման մեթոդներ
Ն. Ավետիսյան
20:00-20:15
Ընդմիջում (Սրճդադար)
20:15-21:00
Թեմա 8. Պարզած ձեռքի հեռավորության տիրույթի հաշվարկ
Ն. Ավետիսյան
Դասընթացի դասավանդող(ներ)ի
ՑԱՆԿ
N
Անուն, ազգանուն
Պաշտոն
1
Նաիրուհի Ավետիսյան
ՀՀ ՊԵԿ Միջազգային համագործակցության վարչության Տրանսֆերային գնագոյացման և հարկային համագործակցության բաժնի պետ /ժթ./