ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

Հայտարարություններ

  • Ավելացված արժեքի հարկ

    Ուսումնական կենտրոնը հուլիսի 30-ից 31-ը կազմակերպում է «Ավելացված արժեքի հարկ» թեմայով 2-օրյա հեռավար (օնլայն) դասընթաց: Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվի հավաստագիր, որը մասնակիցները կարող են վերցնել Ահարոնյան 12/3 հասցեից: Դասընթացը կանցկացվի Skype for business ծրագրով:

    Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ (մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) trainingcenter@taxservice.am էլ. հասցեին և կատարել վճարում (Երևանի թիվ 1 ՏԳԲ  Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399) հաշվեհամարին մինչև հուլիսի 30-ը ներառյալ: Դասընթացի արժեքը 22 000 ՀՀ դրամ է (ներառյալ ԱԱՀ): Գրանցվել և վճարումը կարող եք կատարել նաև օնլայն:

    Դասընթացը կկայանա հայտերի նվազագույն քանակ ապահովելու դեպքում, որի վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել 060 544 989, 060 544 951 հեռախոսահամարներով:

     

    Դասընթացի 1-ին օր՝ հուլիսի 30-ին

     

     

    Ժամ

    ԹԵՄԱ

    Դասախոս

    18:30-19:15

    Թեմա 1. Հարկային հաշիվների չեղյալ, անվավեր ճանաչման և ճշգրտող հարկային հաշիվների դուրսգրման առանձնահատկությունները,

    Թեմա 2. Ծառայությունների մատուցման, ապրանքների մատակարարման վայրի որոշման առանձնահատկությունները,

    Ա. Ալոյան        

    19:15-20:00

    Թեմա 3. ԱԱՀ վճարողների հաշվառման առանձնահատկությունները,

    Թեմա 4. ԵՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման և արտահանման մասով առանձնահատկությունները,

    Ա. Ալոյան        

    20:00-20:15

    Ընդմիջում

    20:15-21:00

    Թեմա 5. ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման առանձնահատկությունները,

    Ա. Ալոյան         

     

         

     

         Դասընթացի  2-րդ օր ՝ հուլիսի 31-ին

     

     

    Ժամ

    ԹԵՄԱ

    Դասախոս

    18:30-19:15

    Թեմա 6. Հանձնարարության, կոմիսիայի և գործակալության պայմանագրերի դեպքում ավելացված արժեքի հարկի հարկման բազայի և հարկային հաշիվների դուրս գրման հետ կապված առանձնահատկությունները,

    Թեմա 7. Հարկային հաշիվների, ինչպես նաև մատակարարի անունից (ինքնահաշիվ) հարկային հաշիվների և ճշգրտող հարկային հաշիվների դուրս գրման առանձնահատկությունները, այդ թվում՝ արտարժույթով կատարված գործարքների դեպքում

    Ա. Ալոյան        

    19:15-20:00

    Թեմա 8. Ավելացված արժեքի հարկից ազատված և զրոյական դրույքաչափերով հարկվող գործարքների գծով կատարված փոփոխությունները, այդ թվում՝ ծառայությունների մատուցման վայրի որոշման առանձնահատկությունները,

    Թեմա 9. Ավելացված արժեքի հարկի հաշվանցումների (պակասեցումների) կարգը և դրանց հետ կապված առանձնահատկությունները

    Ա. Ալոյան        

    20:00-20:15

    Ընդմիջում

    20:15-21:00

    Թեմա 10. Պարտավորությունների և հաշվանցումների (պակասեցումների) վերաձևակերպման կարգը և առանձնահատկությունները, այդ թվում՝ հարկման հատուկ համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու դեպքում

    Ա. Ալոյան        

     

     

     

    Դասընթացի դասավանդող(ներ)ի

     

    ՑԱՆԿ

     

    N

    Անուն, ազգանուն

    Պաշտոն

    1

    Ասանեթ Ալոյան

    ՀՀ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության hարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 1 բաժնի պետ, ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի դասախոս