ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

Հայտարարություններ

  • ԴԱՍԸՆԹԱՑ «ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ» ԹԵՄԱՅՈՎ

    Ուսումնական կենտրոնը հունիսի 16-ին կազմակերպում է «Աշխատանքային օրենսդրություն` հաշվապահական, իրավաբանական և կադրային գործի գիտելիքների համակցությամբ» թեմայով 1-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր:

    Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ (մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) trainingcenter@taxservice.am էլ. հասցեին և կատարել վճարում (Երևանի թիվ 1 ՏԳԲ  Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399) հաշվեհամարին մինչև հունիսի 16 ներառյալ: Դասընթացի արժեքը 16.000 ՀՀ դրամ է (ներառյալ ԱԱՀ): Գրանցվել կարող եք նաև օնլայն:

    Lրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել 060 544 989, 060 544 951 հեռախոսահամարներով:

    ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը տեղեկացնում է, որ մեր դասընթացների մասնակիցները ունեն հնարավորություն «Հարկային օրենսգիրք 2020»-ը ձեռք բերել 3.500 ՀՀ դրամով  5.000 ՀՀ դրամի փոխարեն, ինչպես նաև «ՀՀ Աշխատանքային օրենսգիրք»-ը՝ 2.000 ՀՀ դրամով և  «ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրք»-ը՝ (1-ին և 2-րդ հատորներով) 5.000 ՀՀ դրամով: Գրքերի արժեքները ներառում են ԱԱՀ-ն:

     

    Դասընթացի օր՝ հունիսի 16-ին

     

    Ժամ

    ԹԵՄԱ

        Դասախոս

    18:30-19:15

    Թեմա 1. Աշխատանքային օրենսգրքի սկզբունքներ, մեկնաբանման և կիրառման կանոններ, առանձնահատկություններ

        Համլետ Դանիելյան

        Միքայել Դանիելյան

        Ռազմիկ Մեսրոպյան

    19:15-20:00

    Թեմա 2. Աշխատանքային հարաբերությունների փաստաթղթավորում. իրավական ակտերի ու պայմանագրերի կազմման հմտություններ, ուշադրության արժանի նրբություններ 

       Համլետ Դանիելյան       

       Միքայել Դանիելյան

       Ռազմիկ Մեսրոպյան

    20:00-20:15

    Ընդմիջում (Սրճդադար)

    20:15-21:00

    Թեմա 3. Աշխատաժամանակի ռեժիմներ, նպաստներ, աշխատանքի վարձատրության և այլ վճարումների հաշվարկ 

        Համլետ Դանիելյան

        Միքայել Դանիելյան

        Ռազմիկ Մեսրոպյան

    21:00-21:45

    Թեմա 4. Գործնականում հաճախ հանդիպող խնդրահարույց իրավիճակների ներկայացում և լուծումների քննարկում, հարցուպատասխան` աշխատանքային օրենսդրության ցանկացած այլ հարցերի շուրջ 

        Համլետ Դանիելյան

        Միքայել Դանիելյան

        Ռազմիկ Մեսրոպյան

         

         

    Դասընթացի դասավանդող(ներ)ի

    ՑԱՆԿ

     

    N

    Անուն, ազգանուն

    Պաշտոն

     

    1

    Համլետ Դանիելյան

         «ՎԻՐՏՈՒՈԶ» խորհրդատվական ընկերության համահիմնադիր, տնօրեն

         Հայաստանում Ամերիկյան համալսարանի MBA որակավորում

    2

    Միքայել Դանիելյան

         «ՎԻՐՏՈՒՈԶ» խորհրդատվական ընկերության համահիմնադիր, իրավաբանական բաժնի

          ղեկավար

          «ԱՆԴԱԿՈ» ՍՊ ընկերության իրավախորհրդատու

           ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան

    3

    Ռազմիկ Մեսրոպյան

          «ՎԻՐՏՈՒՈԶ» խորհրդատվական ընկերության հաշվապահական բաժնի ղեկավար

          Աշխատանքային օրենսդրության և կադրային գործի մասնագետ