ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

Հայտարարություններ

  • ԴԱՍԸՆԹԱՑ «ՀՀ Հարկային օրենսգիրք» ԹԵՄԱՅՈՎ

    Ուսումնական կենտրոնը հունվարի 19-ից 22-ը կազմակերպում է «ՀՀ Հարկային օրենսգիրք» թեմայով 4-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին ցանկացողներին կտրվի հավաստագիր:

    Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ (մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) trainingcenter@taxservice.am էլ. հասցեին և կատարել վճարում (Երևանի թիվ 1 ՏԳԲ  Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399) հաշվեհամարին մինչև հունվարի 18-ը ներառյալ: Դասընթացի արժեքը 36 000 ՀՀ դրամ (ներառյալ  ԱԱՀ-ն): Գրանցվել կարող եք նաև օնլայն:

    Դասընթացը կկայանա հայտերի նվազագույն քանակ ապահովելու դեպքում, որի վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել 060 544 989, 060 544 951 հեռախոսահամարներով:

    ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը տեղեկացնում է, որ մեր դասընթացների մասնակիցները ունեն հնարավորություն «Հարկային օրենսգիրք 2020»-ը ձեռք բերել 5.000 ՀՀ դրամով  7.000 ՀՀ դրամի փոխարեն, ինչպես նաև «ՀՀ Աշխատանքային օրենսգիրք»-ը՝ 2.000 ՀՀ դրամով և  «ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրք»-ը՝ (1-ին և 2-րդ հատորներով) 5.000 ՀՀ դրամով: Գրքերի արժեքները ներառում են ԱԱՀ-ն:

     

    Դասընթացի 1-ին օր՝ հունվարի 19-ին

     

    Ժամ

    ԹԵՄԱ

    Դասախոս

    18:30-20:00

    Թեմա 1. Հարկային հսկողություն

    Մ. Մկրտչյան

    20:00-20:15

    Ընդմիջում (Սրճդադար)

    20:15-21:45

    Թեմա 1. Հարկային հսկողություն

    Մ. Մկրտչյան

     

    Դասընթացի  2-րդ օր ՝ հունվարի 20-ին

     

    Ժամ

    ԹԵՄԱ

    Դասախոս

    18:30-20:00

    Թեմա 2. Ավելացված արժեքի հարկ

    Ա. Ալոյան

    20:00-20:15

    Ընդմիջում (Սրճդադար)

    20:15-21:45

    Թեմա 2. Ավելացված արժեքի հարկ

    Ա. Ալոյան

     

    Դասընթացի  3-րդ օր՝  հունվարի 21-ին

     

    Ժամ

    ԹԵՄԱ

    Դասախոս

    18:30-20:00

    Թեմա 3. Շահութահարկ

    Գ. Օհանյան

    20:00-20:15

    Ընդմիջում (Սրճդադար)

    20:15-21:45

    Թեմա 3. Շահութահարկ

    Գ. Օհանյան

     

    Դասընթացի  4-րդ օր՝  հունվարի 22-ին

     

    Ժամ

    ԹԵՄԱ

    Դասախոս

    18:30-20:00

    Թեմա 4. Եկամտային հարկ

    Մ. Մանուկյան

    20:00-20:15

    Ընդմիջում (Սրճդադար)

    20:15-21:00

    Թեմա 4. Եկամտային հարկ

    Մ. Մանուկյան

     

     

    Դասընթացի դասավանդողների

    ՑԱՆԿ

     

    N

    Անուն, ազգանուն

    Պաշտոն

    1

    Մկրտիչ Մկրտչյան

    ՀՀ ՊԵԿ Համալիր հարկային ստուգումների վարչության պետի տեղակալ

    2

    Մարիամ Մանուկյան

    ՀՀ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության hարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի պետ

    3

    Ասանեթ Ալոյան

    ՀՀ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության hարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 1 բաժնի պետ

    4

    Գոհար Օհանյան

    ՀՀ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի գլխավոր հարկային տեսուչ