ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

Հայտարարություններ

  • ԴԱՍԸՆԹԱՑ «ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ

    Ուսումնական կենտրոնը հունիսի 17-ից 18-ը կազմակերպում է «Գնման գործընթացների կազմակերպում» թեմայով 2-օրյա դասընթաց` ՀՀ ՖՆ Գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանի մատուցմամբ: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր:

    Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ (մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) trainingcenter@taxservice.am էլ. հասցեին և կատարել վճարում (Երևանի թիվ 1 ՏԳԲ  Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399) հաշվեհամարին մինչև հունիսի 17-ը ներառյալ: Դասընթացի արժեքը 22 000 ՀՀ դրամ է (ներառյալ ԱԱՀ): Գրանցվել կարող եք նաև օնլայն:

    Լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել 060 544 989, 060 544 951 հեռախոսահամարներով:

     

                     Դասընթացի 1-ին օր՝ հունիսի 17-ին

     

    Ժամ

    ԹԵՄԱ

    Դասախոս

    18:30-20:00

    Թեմա 1. Գնման գործընթացը, պատասխանատուները, գնումների նախապատրաստումը

    Սերգեյ Շահնազարյան

    20:00-20:15

    Ընդմիջում (սրճդադար)

    20:15-21:00

    Թեմա 2. Գնումներին մասնակցելու իրավունք և որակավորման ապահովում,

    Թեմա 3. Պայմանագրերին ներկայացվող հիմնական պայմանները

    Սերգեյ Շահնազարյան

             

                     Դասընթացի  2-րդ օր ՝ հունիսի 18-ին

     

    Ժամ

    ԹԵՄԱ

    Դասախոս

    18:30-20:00

    Թեմա 4. Գնման ձևերը և դրանց կիրառման պայմանները

    Սերգեյ Շահնազարյան

    20:00-20:15

    Ընդմիջում (սրճդադար)

    20:15-21:00

    Թեմա 5. Գնման ընթացակարգի շրջանակում ընդունված որոշումների բողոքարկումը,

    Սերգեյ Շահնազարյան

    21:00-21:45

    Թեմա 6. Պայմանագրի կառավարում, կատարում և ֆինանսավորում

    Սերգեյ Շահնազարյան

     

    Դասընթացի դասավանդող(ներ)ի

    ՑԱՆԿ

     

    N

    Անուն, ազգանուն

    Պաշտոն

    1

    Սերգեյ Շահնազարյան

    ՀՀ ՖՆ Գնումների քաղաքականության վարչության պետ